Հանրապետական (ամսագիր)

ամսագիր

«Հանրապետական», հասարակական-քաղաքական ամսագիր։ ՀՀԿ պաշտոնական հրատարակություն։

Հանրապետական
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է2003
ՀիմնադիրՀայաստանի Հանրապետական կուսակցություն
ԳրասենյակԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2003 թվականից Երևանում։ Հիմնադիր-խմբագիր՝ Մուշեղ Լալայան։

Տպագրում է կուսակցության գաղափարական խնդիրներին նվիրված հրապարակումներ, որտեղ համադրվում են հայ և համաշխարհային ազգային-պահպանողական աշխարհընկալումները, ընդգծվում հայ ազգային-պահպանողական գաղափարախոսության (Գ. Նժդեհ, Հ. Ասատրյան և ուրիշներ) յուրահատկությունները։ Հետևում է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրադարձությունների զարգացումներին, տպագրում վերլուծականներ (նաև թարգմանաբար), կարևոր տեղ է հատկացնում այլախոհ ու այլադավան հայերին նվիրված տեսակետներին։

Համագործակցում է Հայաստանի գիտական հաստատությունների, վերլուծական կենտրոնների, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, ինչպես նաև Սփյուռքի գիտական շրջանակների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։