Հանրային սեփականության օր

Հանրային սեփականության օր (անգլ.՝ Public Domain Day), միջազգային ոչ պաշտոնական տոն, նշվում է ամեն տարի հունվարի 1-ին, սկսած 2004 թվականից[3][4][5][6][7][8][9]։

Հանրային սեփականության օր

Տեսակobservance? և պարբերական իրադարձություն
Ենթադասպարբերական իրադարձություն
ԱմսաթիվՀունվարի 1
Հաստատված2004
Անվանված է🅮
Ի հիշատակ🅮[1][2]
Կայքpdday.org(անգլ.)
Հանրային սեփականության օրվա տոնակատարությունը Լեհաստանում (2008)

Տոնը և նրա օրվա ընտրությունը կապված են այն փաստի հետ, որ շատ երկրների օրենսդրությամբ ամեն տարվա առաջին օրը հանրային սեփականություն են դառնում ստեղծագործություններ, որոնց հեղինակային իրավունքների ժամկետը լրանում է այդ օրը[3][4][8]։ Բացառություն է կազմում միայն ԱՄՆ-ն, որտեղ մինչև 2019 թվական ոչ մի հեղինակային իրավունք չի փոխվելու հանրային սեփականության[10]։

Տոնի առաջին հիշատակումը կապված է կանադացի ակտիվիստ Ուոլես Մակլինի անվան հետ[7] (անգլ.՝ Wallace McLean), որի գաղափարը կիսեց իրավունքի պրոֆեսոր, ոչ առևտրային Քրեաթիվ Քոմոնս (անգլ.՝ Creative Commons) կազմակերպության հիմնադիր, Լոուրենս Լեսինգը։ Ավելի ուշ գաղափարին միացան այլ ակտիվիստներ, ոչ առևտրային կազմակերպություններ և համացանցային նախագծեր[8]։.

2010 թվականի հունվարի 1-ից Հանրային սեփականության օրվա կայքում տպվում են այն ստեղծագործությունների հեղինակների անունները, որոնց աշխատանքները դառնում են հանրային սեփականություն։ 2010 թվականի հունվարի 1-ից ոչ առևտրային կազմակերպություն Ազատ գիտելիքի հիմնադրամը (անգլ.՝ The Open Knowledge Foundation (OKF)) թողարկեց առցանց լրագիր «Հանրային սեփականության նկարագիր» (անգլ.՝ The Public Domain Review), որը նման ցուցակ է ներկայացնում[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://web.archive.org/web/20160109195442/http://www.publicdomainday.org/
  2. Open access tracking project / P. SuberUSA: BKC, 2009. — ISSN 2578-7020
  3. 3,0 3,1 Shane Richmond (2010-01-01)։ «Happy Public Domain Day! Here's to many more» (անգլերեն)։ The Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 1 
  4. 4,0 4,1 Alex Wild (2013-12-10)։ «Public Domain Day: January 1st» (անգլերեն)։ Scientific American։ Վերցված է 2014 թ․ հունվարի 1 
  5. Alli Pyrah (2013-12-30)։ «New Year’s Day marks end of copyright terms around the world» (անգլերեն)։ Managing Intellectual Property։ Վերցված է 2014 թ․ հունվարի 1 
  6. Juan Carlos de Martin (2011-12-12)։ «Public Domain Day 2012» (անգլերեն)։ Communia։ Վերցված է 2014 թ․ հունվարի 1 
  7. 7,0 7,1 Wallace J.McLean։ «Happy Public Domain Day!» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-03-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 1 
  8. 8,0 8,1 8,2 «January 1, 2011 will be Public Domain Day» (անգլերեն)։ Проект «Гутенберг»։ 2010-11-27։ Վերցված է 2014 թ․ հունվարի 1 
  9. «Happy Public Domain Day, 2013!» (անգլերեն)։ The New York Public Library։ Վերցված է 2014 թ․ հունվարի 1 
  10. «What Could Have Entered the Public Domain on January 1, 2014?» (անգլերեն)։ Center for the Study of the Public Domain։ Վերցված է 2014 թ․ հունվարի 1 
  11. «Launch of the Public Domain Review to celebrate Public Domain Day 2011» (անգլերեն)։ The Open Knowledge Foundatio։ 2011-01-11։ Վերցված է 2014 թ․ հունվարի 1 

Արտաքին հղումներԽմբագրել