Հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպություն
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, ոչ կառավարական հասարակական կազմակերպություն Հայաստանում։ Կազմակերպության նպատակն է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել երիտասարդների կարողությունները և մեծացնել նրանց քաղաքացիական ակտիվությունը[1]։ Կազմակերպության ենթակայության ներքո գործում է նաև «Հոդված 3» ակումբը[2]։
Հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | ոչ կառավարական հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2015 թվական |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Նպատակներ | Հայաստանի Հանրապետությունում երիտասարդների կարողությունների զարգացում և նրանց քաղաքացիական ակտիվության մեծացում |
Հիմնադիր | Գայանե Աբրահամյան |
Կայք | forequalrights.org |
Պատմություն
խմբագրել«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունն ստեղծվել է 2015 թվականին[3]։ Կազմակերպության առաջին մեծ ծրագիրը 2016 թվականին «Հոդված 3» ակումբի ստեղծումն էր։ Կազմակերպությունն այսօր երբեմն առավել հայտնի է հենց «Հոդված 3» ակումբ անվամբ։
Ակումբի նպատակն է Հայաստանում բարձրաձայնել հասարակությանը հուզող կարևորագույն հարցերը և դառնալ հարթակ հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության համար։ Բացի այդ, «Հոդված 3» ակումբը նպատակ ունի նաև զարգացնել երիտասարդների, լրագրողների և քաղաքացիական ակտիվ խմբերի կարողությունները[4]։
Կազմակերպությունն Ակումբն անվանել է «Հոդված 3»՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պատվին, որտեղ նշվում է.
Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»[5]։ |
Գործունեություն և նպատակներ
խմբագրել«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը և «Հոդված 3» ակումբի հիմնադիրը հասարակական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Գայանե Աբրահամյանն է[6]։ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն կազմակերպում է նաև այլընտրանքային կրթական ծրագրեր, որոնց միջոցով ցանկանում է զարգացնել երիտասարդների կարողությունները և հասարակական, քաղաքական գործընթացներում նրանց ներգրավվածությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մենք». «Հանուն հավասար իրավունքների». Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ ԴեՊո, ՀԿ. «ՀԿ ԴեՊո :։ «Հոդված 3» ակումբ». ՀԿ ԴեՊո (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Գլխավոր». «Հանուն հավասար իրավունքների». Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ ԿԳՄՍՆ, ՀՀ. ««Պետությունը զգալի ջանքեր է գործադրում համայնքային երիտասարդության ներուժի զարգացման համար». Արթուր Մարտիրոսյան». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.