Հայ որբերի գորգը

Հայ որբերի գորգ (անգլ.՝ Armenian Orphan Rug), գորգ, որը գործել են Հայոց ցեղասպանությունը վերապրած և Լիբանանում ապաստան գտած հայ որբերը։ Գորգի վրա արված զարդերը, բույսերը և կենդանիները ներկայացնում են եդեմական պարտեզը, մինչդեռ սարսափելի իրադարձություններ էին տեղի ունենում՝ հայերի տեղահանություն և կոտորած օսմանյան թուրքերի կողմից։ Որպես հետևանք՝ շատերը՝ ավելի քան 100,000 երեխա, որբ են դառնում։ Նրանց աջակցում է Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի կազմակերպությունը։

ՊատմությունԽմբագրել

Գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920 թվականին, 18 ամիսների ընթացքում, Լիբանանի Ղազիր քաղաքում և Միացյալ Նահանգներ է ուղարկվել՝ որպես նվեր ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին (1923-1929)` ի նշան երախտագիտության: Այն պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ տանը 1925 թվականին:

Նախագահ Քուլիջը, նվերից շոյված, Մերձավոր Արևելքի հիմնադրամի փոխնախագահ Ջոն Ֆինլիին հասցեագրած իր նամակում գրում է.

  Ես ստացա Լիբանանի երեխաների գործած գորգը: Այս գորգը նրանց երախտագիտությունն է այն օգնության համար, որ մենք կարողացանք ցուցաբերել այդ երկրին: Ես այն ընդունում եմ՝ ի նշան նրանց բարի կամքի Միացյալ Նահանգների ժողովրդի հանդեպ, որ մեծապես օժանդակել է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատանքներին: Խնդրում եմ՝ այդ որբերին փոխանցեք իմ և մեր հայրենակիցների խորին շնորհակալությունը: Մենք մեծահոգությամբ ենք ընդունում սիրով արված այս աշխատանքը: Գորգն իր պատվավոր տեղը կգտնի Սպիտակ տանը և երկրի վրա բարի կամքի խորհրդանիշը կլինի:  

Իր նախագահության ավարտից հետո Քուլիջը գորգն իր հետ վերցրեց: 1982 թվականին Քուլիջի ընտանիքն այն վերադարձրեց Սպիտակ տանը: 2014 թվականի նոյեմբերին գորգը հանրությանը ցուցադրվեց և իր տեղը գրավեց Սպիտակ տան այցելությունների սրահում հետևյալ խորագրով՝ «Շնորհակալություն Միացյալ Նահանգներին... Երեք նվեր նախագահներին՝ որպես երախտիք արտերկրում ամերիկյան մեծահոգության»[1][2][3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ՀԲԸՄ ՀՎՀ էլ. գիրք Բացահայտենք Երևանը (անգլ.)
  2. «Armenian Orphan Rug, symbol of tragic past, is briefly on view»։ mcclatchydc։ Վերցված է 2015-11-13 
  3. Kennicott Philip (2014-10-15)։ «Armenian Orphan Rug to go on display at White House Visitor Center in November»։ The Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Վերցված է 2015-11-13 

Արտաքին հղումներԽմբագրել