ՀՅԴ Բրազիլիայի տեղական կազմակերպություն
Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՀԴ) Բրազիլիայի տեղական կազմակերպություն, ՀՀԴ-ի Բրազիլիայի մասնաճյուղն է։ Հիմնվել է 1920-ական թվականներին, ունի երկու հիմնական կառույց՝ «Դրո» կոմիտե (նախագահ՝ Ավետիս Չալըքյան) և 1940 թվականից գործող Հայկական ակումբ։ Վերջինս տնօրինում է ընդարձակ տարածք՝ իր շինություններով (հանդիսասրահ, գրադարան, փակ մարզադահլիճ, ֆուտբոլի դաշտ, լողավազան և օժանդակ այլ հարմարություններ)։ Ունի 40 անդամից կազմված վարչական մարմին (նախագահ՝ փաստաբան Կարո Փիլավջյան)։ ՀՅԴ տեղական կազմակերպությունը հանդես է գալիս Հայ դատի պաշտպանությամբ։ Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել «Հայաստան» մշակութային ընկերությունը (հրատարակում է «Լրատու» պարբերականը), Հայկական երգչախումբը (հիմնադիր՝ կոմպոզիտոր և ռեժիսոր Վահագն Սինասյան, ղեկավարել է մինչև 1970 թվականը)։
ՀՅԴ Բրազիլիայի տեղական կազմակերպություն | |
---|---|
Իրավ. կարգավիճակ | Գործում է մինչ օրս |
Տեղագրություն | Բրազիլիա |
Վարչական մարմին | 40 անդամից կազմված |
Ստորադաս կազմակերպություն(ներ) | «Դրո» կոմիտե, Հայկական ակումբ |