Հայ հանրագիտակ

հանրագիտական տեղեկատու

«Հայ հանրագիտակ», հանրագիտական տեղեկատու։ Բուխարեստի «Գաղութահայ հրատարակչության» հրատարակություն։

Հայ հանրագիտակ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հրատարակման վայրԲուխարեստ

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1938-1940 թվականներին Բուխարեստում. միայն առաջին հատորը՝ 5 գրքով (Ա–Բ տառերով հոդվածները, շուրջ 15 հզ. տերմին)։ Խմբագիրը եղել է Մկրտիչ Պոտուրյանը, աշխատակիցներ՝ Ա. Աբեղյան, Թ. Ազատյան, Վ. Թորգոմյան, Վիեննայի և Վենետիկի Մխիթարյան միաբանությունների անդամներ և ուրիշները։

Կազմված է այբբենական սկզբունքով, սահմանված է յուրաքանչյուր տերմինը, ապա տրված են այն բնութագրող (ներկայացնող) հիմնական տեղեկությունները։ Ունի դիմանկարներ, ներտեքստային լուսանկարներ, քարտեզներ, այլ պատկերներ և եզրափակվում է մատենագիտական հոդվածների հավելվածով։ Ներառում է հոդվածներ հայոց պատմության, Հայաստանի տնտեսության, աշխարհագրության, հայկական մշակույթի, գրականության, պարբերական հրատարակությունների վերաբերյալ, ծանոթացնում հայ գործիչների կյանքին ու գործունեությանը։ Ներկայացված են նաև օտարազգի հայագետներ, երկրներ ու քաղաքներ, որտեղ եղել են հայկական համայնքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։