«Հայ կին», պատկերազարդ կիսամսյա հանդես։

Հայ կին
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1919
ԳրասենյակԿոստանդնուպոլիս
Լուծարվել է1932

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսել 1919-1932 թվականներին Կ. Պոլսում։ Տնօրեն-խմբագիրը եղել է Հայկանուշ Մառքը։

Լուսաբանել է Կ. Պոլսի Հայ կանանց ընկերակցության գործունեությունը, ծանոթացրել կանանց միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, ներկայացրել է անվանի հայ և օտար արվեստագետներին։ Տպագրել է հայ գրողների գործերից, նմուշներ՝ եվրոպական գրականությունից, առողջապահական և կենցաղային խորհուրդներ։

«Հայ կին» հանդեսը Մառքը համարել է ոչ միայն կնոջ ձայնի բարձրախոս, որը պայքարում է կին-տղամարդ հավասար իրավունքների համար, այլև՝ Խորհրդային Հայաստանի, Սփյուռքի և Թուրքիայում ապրող հայերին միավորող շղթայի մեկ օղակը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։