Հայ երգ (ընկերություն)

ընկերություն

«Հայ երգ», իրանահայ երաժշտական ընկերություն, որը գործել է 1961-1965 թվականներին Թեհրանում։ Հիմնադիրներն են եղել Լյուդվիգ Բազիլը (նաև երգչախմբի ղեկավար), Ա. Աղաբեկյանը, Վ. Խոջայանը։

Հայ երգ
Տեսակկազմակերպություն
Երկիր Իրան
Հիմնադրված1961 թվական
Լուծարված1965 թվական

Ընկերության նպատակն է եղել տարածել հայ ժողովրդական և դասական երաժշտությունը, երիտասարդ երաժիշտներ պատրաստել ու հովանավորել նրանց։

Կազմակերպել են երաժշտական դասընթացներ (երգ, ջութակ, դաշնամուր, կոմպոզիցիա, հայ երաժշտության տեսություն), համերգներ (մասնակցել են ընկերության երաժիշտ անդամերը, մեներգիչներն ու երգչախումբը)՝ նվիրված Կոմիտասին, Սայաթ-Նովային, Մ. Եկմալյանին, հրատարակել հանրամատչելի գրականություն («Հայ դասական երաժշտություն», 1961, «Հայոց եկեղեցական եղանակներ», 1962, և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 124