Հայ գրականություն (ամսագիր)

«Հայ գրականություն», գրական-գեղարվեստական, գիտական ամսագիր։

Հայ գրականություն

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1911–1914-ին Զմյուռնիայում։ Հրատարակիչ-խմբագիր՝ Զարեհ Գազազյան։ Տպագրել է Դանիել Վարուժանի, Ավետիք Իսահակյանի, Սիամանթոյի, Վահան Թեքեյանի, Ռուբեն Սևակի և գործերից, նյութեր՝ գրական երկերի, գրողների ու հրապարակախոսների մասին, զգալի տեղ է հատկացրել գրականագիտական հարցերին։ Պարբերաբար ներկայացրել է գրական-կենսագրական դիմանկարներ, հրապարակախոսական հոդվածներ, հուշագրական նոթեր, թարգմանաբար՝ ֆրանսիացի գրողների գործերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։