Հայ ավանդական երաժշտություն

«Հայ ավանդական երաժշտություն», մատենաշար։ Լույս է տեսնում Երևանում (պր. 1–10 թվական, 2008-2013 թվականներին)։

Հայ ավանդական երաժշտություն
Տեսակմատենաշար
Գլխավոր խմբագիրԿարինե Խուդաբաշյան
Հիմնադրվել է2008
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան

Կենսագրություն խմբագրել

Հրատարակում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտը (Ա. Քոչարյանի անվան ձայնադարանի հավաքածուի հիման վրա)։ Խմբագրակազմ՝ Կարինե Խուդաբաշյան (գլխավոր խմբագիր), Հ. Պիչիկյան, Զավեն Թագակչյան, Ժ. Մեհրաբյան, Ա. Բաղդասարյան։ Ընդգրկում է 1927 թվականից ցայսօր կատարված գիտարշավների նյութերը (շուրջ 15 000 միավոր)։ Յուրաքանչյուր հատոր բաղկացած է նախաբանից, ձայնագրված նյութերի նոտագիր և բանաստեղծական տեքստերի վերծանություններից, ծանոթագրություններից, այբբենական ցանկից և բարբառային բառարանից։ Տեքստերը հայերեն, ռուսերեն և անգլերեն են։

Տպագրվել են «Հայ նվագարանային երաժշտություն։ Պարեղանակներ։ Նվագներ» (պր. 1, 2, 2008 թվական, 2010 թվական), «Հայ ժողովրդական երգեր և նվագներ (1927-1929 թվականներին գիտարշավային նյութերի ընտրանի)» (2008 թվական), «Հայ երկրագործի աշխատանքային երգեր» (2009 թվական), «Վասպուրականի ավանդական երգեր ու նվագներ» (2010 թվական), «Հայ ավանդական պարերգեր (1953–1970 թվականներին՝ Սուրբ Լիսիցյանի գիտարշավի նյութերի հատընտիր)» (2010 թվական), «Հայ վիպական երգեր» (2012 թվական), «Ալաշկերտի ավանդական երգեր» (2012 թվական), «Ջավախքի պարերգեր և պարեղանակներ» (2012 թվական), «Վայոց ձորի ավանդական երգեր ու նվագներ» (2013 թվական) պրակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։