Հայ ազնվականների միություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀԱՄ (այլ կիրառումներ)
Հայ ազնվականների միություն հասարակական կազմակերպություն (հակիրճ՝ ՀԱՄ ՀԿ), հասարակական կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունում։ Միության ղեկավարն է պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, Գևորգ Փիրումյանը։
Հայ ազնվականների միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | հոկտեմբեր 1992 |
Պատմություն
խմբագրելՄիությունը հիմնադրվել է 1992 թվականի հոկտեմբերին և գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից որպես հասարակական կազմակերպույթուն։
ՀԱՄ ՀԿ-ի անդամ կարող է դառնալ «հին կամ նոր հայկական ազնվական հարստությունների ներկայացուցիչներ», ինչպես նաև օտար երկրների ազնվական տիտղոսակիրները անկախ բնակության վայրից, քաղաքական և կրոնական համոզմունքներից, տարիքից և սեռից։
«Հայ ազնվականների միությունը» ունի հիմնադրամ, որտեղ հավաքված են և շարունակվում են հավաքվել պահպանված փաստաթղթեր, գրքեր, նկարներ և արժեքավոր իրեր։ Միության կազմում գործում է տոհմաբանական հետազոտական խումբ։