Հայ Բար Կարմել (եբրայերեն՝ חי בר בכרמל‎), արգելոց Իսրայելի Կարմել լեռնաշղթայի տարածքում, Հայֆայի համալսարանից ոչ հեռու։ Ստեղծման նպատակը Իսրայելում վերացող կենդանիների տեսակների վերաբնակեցումն է։

Հայ Բար Կարմել
Տեսակկենդանաբանական այգի և արգելոց
Երկիր Իսրայել
Հիմնվել է1973
Մակերես6000 dunam
Հայ Բար Կարմել (արգելոց)ը գտնվում է Իսրայելում
Հայ Բար Կարմել (արգելոց)
Հայ Բար Կարմել (արգելոց)ը գտնվում է Երկիրում
Հայ Բար Կարմել (արգելոց)

Գտնվելու վայր և ընդհանուր նկարագիր խմբագրել

Հայ Բար Կարմելը տեղակայված է Կարմել լեռնային զանգվածի գագաթին՝ «Փոքր Շվեյցարիա» կոչվող տարածքում։ Մուտքը արգելոց գտնվում է Հայֆա համալսարանի ուսանողական համալիրից 300 մ հարավ։ Արգելոցի տարածքը 6 կմ² է։

Հայ Բար Կարմելը «Կարմել» ազգային պարկի և կենսոլորտային արգելոց համալիրի արգելոցներից մեկն է, ինչպես նաև Իսրայելի Հայ Բար բնության և պարկերի վարչության ծրագրի մասն է կազմում։ «Հայ բար» ծրագիրը, որը հիմնադրվել է 1960-ական թվականներին, նպատակ ունի Իսրայելում վերականգնել Աստվածաշնչում հիշատակված և նախկինում այս տարածքում բնակեցված, բայց արդյունքում այս տարածքում ոչնչացված կենսաբանական տեսակները։ Ծրագիրը նախատեսում է վերարտադրվող պոպուլյացիայի ստեղծում, որին կհետևի կենդանիների կլիմայավարժումը և նրանց բաց թողնումը բնական միջավայր։ Կարմելի արգելոցից բացի, ծրագրի շրջանակներում գործում է երկրի հարավում՝ Արավա անապատում գտնվող Հայ Բար Յոտվատա արգելոցը։ 2010 թվականին Կարմելի լեռան անտառային հրդեհի ժամանակ Իսրայելի բնության և պարկերի տնօրինության տասնյակ աշխատակիցներ մոբիլիզացվել էին, որպեսզի դանդաղեցնեն արհրդեհի մոտենալը արգելոցին, մինչ մյուսները տարհանում էին կենդանիներին։ Արդյունքում, հրդեհից հաջողվեց փրկել մոտ 200 կենդանի[1]։

Հայ Բար Կարմելը այցելուների համար բաց է ամբողջ տարվա ընթացքում շաբաթ օրերին, առավոտյան 8-ից մինչև երեկոյան 4-ը։ Խմբերը կարող են այցելություններ կատարել նաև շաբաթվա մյուս օրերին։ Այցելուների համար անց են կացվում մեկ ժամ տևողությամբ զբոսանքներ։

Ներկայացված հիմնական տեսակներ խմբագրել

Հայերեն անվանում Լատիներեն անվանում
 
Մուֆլոն Ovis aries orientalis
 
Կրետական լեռնային քարայծ Capra aegagrus creticus
 
Իրանական վիթ Dama dama mesopotamica
 
Եվրոպական քարայծ Capreolus capreolus
(եբրայերենում հայտնի է որպես կարմելյան քարայծ)

Բացի այդ, արգելոցը ստեղծել է պայմաններ սպիտակագլուխ անգղների (Gyps Fulvus) և այլ գիշատիչ թռչունների բնադրման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Чудо в заповеднике на Кармеле». Goroda.izrus.co.il. 4 декабря 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել