Հայ-իսպանական հարաբերություններ

Հայաստանի և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 27-ին։

Հայ-իսպանական հարաբերություններ
Իսպանիա և Հայաստան

Իսպանիա

Հայաստան

Կապերի ժամանակագրություն խմբագրել

  • 2003 թ. հունիսին Լուիս Բարբերա Սապատերոն նշանակվել է Հայաստանի պատվավոր հյուպատոս Վալենսիայում։
  • 2006 թ. փետրվարին Էդուարդ Խոջայանը նշանակվել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս։
  • 2009 թ. սեպտեմբերին Խուան Անտոնիո Մարչ Պուժոլը նշանակվել է Իսպանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում (նստավայրը Մոսկվա)։
  • 2010 թ. օգոստոսին 25-ին Իսպանիայի Թագավորությունում հիմնվել է Հայաստանի դեսպանություն։
  • 2010 թ. օգոստոսի 16-ին Խորեն Տերտերյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի գործերի հավատարմատար։

Այցեր խմբագրել

Իսպանիա խմբագրել

Թվական Պաշտոնյա
2000 թ. նոյեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2010 թ. դեկտեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստան խմբագրել

Թվական Պաշտոնյա
2007 թ. հունիս Արտաքին գործերի և համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոս
2010 թ. մարտ Արտաքին գործերի և համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոս

Իրավապայմանագրային դաշտ խմբագրել

  • «Հայ-իսպանական համատեղ հայտարարություն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Իսպանիայի Թագավորության արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին»
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսպանիայի Թագավորության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին»
  • «Հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդակցությունների մասին»
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսպանիայի Թագավորության կառավարության միջև Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին»

Առևտրատնտեսական հարաբերություններ խմբագրել

Հայաստանի և Իսպանիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար).

Թվական Արտահանում Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)
2011 հունվար-դեկտեմբեր 4565.2 170084.6

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել