Հայ-ամերիկյան առողջության կենտրոն

կազմակերպություն

Հայ-ամերիկյան առողջության կենտրոն (ՀԱԱԿ, անգլ.՝ Armenian American Wellness Center), Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոն Հայաստանում։ Ծրագրի նպատակն է խթանել կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ և ճշգրիտ հայտնաբերմանը, կանանց համար ապահովել առաջնային առողջապահական ծառայություններ Հայաստանում։

Պատմություն

խմբագրել

1997 թվականին ամերիկահայ բարերար, Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալյանի և Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվել է Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002 թվականին վերափոխվել է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի (ՀԱԱԿ)։ Մասնաճյուղ ունի նաև Գավառ քաղաքում[1]։

Կենտրոնի նպատակն է պահպանել, բարելավել մարդկանց առողջությունը, իրականացնել կրծքագեղձի, արգանդի վզիկի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, ոսկորների խտության որոշմամբ կոտրվածքների կանխարգելման ծրագրեր, ինչպես նաև նպաստել ընտանիքի առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչության կրթական ծրագրերի միջոցով[2]։

Կենտրոնում գործում են հետևյալ բաժինները՝

  • Ռադիոլոգիա (ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտություն)
  • Գինեկոլոգիա
  • Ոսկրային հյուսվածքի խտության որոշում (դենսիտոմետրիա)
  • Ուրոլոգիա
  • Վիրահատարան
  • Ատամնաբուժարան
  • Լաբորատորիա

Շինություն

խմբագրել
 
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի շենքը Երևանի Հերացու փողոցում

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը վեց հարկանի շինություն է, որը կառուցվել է Հայաստանի Կառավարության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) և ԱՄՆ բարերարների օգնությամբ։ Շենքի ճարտարապետա-շինարարական նախագծի հեղինակն ամերիկահայ բարերար Վարդգես Բալյանն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Կրծքագեղձի հիվանդություններն ավելացել են. Մամոգրաֆիայի կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել