Հայր Սմուրֆ (անգլ.՝ Papa Smurf) (ֆր.՝ Grand Schtroumpf), «Սմուրֆիկներ» մուլտֆիլմի առավել հայտնի հերոսը[1], ով ներկայացված է, որպես Սմուրֆիկների մեծ ընտանիքի ամենածեր անդամը՝ նրանց հայրը։ Հայր սմուրֆը ավելի քան 546 տարեկան է[2]։


Papa Smurf
Սեռարական
Տարիք546
Մազերսպիտակ
Աչքերսև
ՀակառակորդԳարգամել
ԾնողներՊապ Դմուրֆ և Տատ Սմուրֆ

Կերպար խմբագրել

 
Պապա Սմուրֆը, ինչպես հայտնվեց կենդանի մարտաֆիլմերում

Հայր սմուրֆը եղել է Պապ և Տատ սմուրֆերի ավագ որդին։ Հայր սմուրֆը ունեցել է բազմաթիվ որդիներ և նրա զավակները կազմել են Սմուրֆիկների գյուղը։ Փոքրիկ ժամանակ Հայր սմուրֆը ապստամբել է Գարգամելի դեմ, ով փորձում էր բռնել հին գյուղի փոքրիկ սմուրֆերին և այդ օրից ի վեր արժանացել նրա անհանդուրժողականությանը և թշնամանքին[3]։

Նրա գործը շարունակել են նրա որդիները, դուստրերը, թեռները և ծոռները։

Հայր Սմուրֆի բնավորության գծերը հիմնականում դրական են։ Նա ի համեմատ մյուս սմուրֆերի շատ ավելի ազնիվ է, արդարամիտ, իմաստուն և շատ խելացի։ Նա գրեթե չունի վատ կողմեր, սակայն նրա որդիները բողոքում են նրա խստապահանջությունից։

Գրեթե բոլոր հարցերում Հայր Սմուրֆը կարողանում է գտնել ճիշտ և արդարացի ելք, որպեսզի իր քայլով չվնասի մյուսներին։ Դրական կերպար է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nash, Eric P. (2002 թ․ դեկտեմբերի 2). «Charles Dupuis, 84, Publisher Who Introduced the Smurfs». New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին. «They live in mushroom houses and are led by a bearded, 542-year-old patriarch, Papa Smurf.»
  2. Duford, Rob (2007). Seldom Familiar. Xulon Press. էջ 124. ISBN 978-1-60266-972-7. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. The Smurfs official site