Հայրն ուներ երեք որդի

«Հայրն ուներ երեք որդի» (ռուս.՝ «Было у отца три сына»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գենադի Իվանովը «Մոսֆիլմ» կինոստուդիայում[1]։ Թողարկվել է 1981 թվականին[2]։

Picto infobox cinema.png
Հայրն ուներ երեք որդի
ռուս.՝ Было у отца три сына
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳենադի Իվանով
ԴերակատարներՕլեգ Եֆրեմով
ԿինոընկերությունՄոսֆիլմ

ՍյուժեԽմբագրել

Առևտրային նավատորմի նավապետն ուներ երեք որդի՝ նկարիչ, նավաստի և երաժիշտ։ Եղբայրներն ապրում էին համերաշխ, մինչև ավագն ու միջնեկը սիրահարվում են նույն աղջկա։ Արդյունքում լուրջ վիճաբանություն է տեղի ունենում, ընտանիքում հարաբերությունները վատանում են։ Հրդեհի ժամանակ նավի վրա մահանում է հայրը։ Ընդհանուր վիշտը կրկին մերձեցնում է եղբայրներին։

ԴերերումԽմբագրել

  • Օլեգ Եֆրեմով - Դմիտրի Ալեքսեևիչ, հայրը, առևտրային նավատորմի նավապետ
  • Ադա Ռոգովցևա - Զինաիդա Միխայլովնա, մայրը
  • Ալեքսանդր Սոլովյով – Կիրիլ, ավագ որդին
  • Ալեքսանդր Տիմոշկին – Յուրի, միջնեկ որդին
  • Վլադիմիր Շևելկով – Գերկա, կրտսեր որդին
  • Իրինա Մալիշևա – Սվետլանա
  • Ռաիսա Կուրկինա – Վերա, Սվետլանայի մայրը
  • Դանիել Նետրեբին – Եգոր, Սվետլանայի հայրը
  • Վսևոլոդ Սաֆոնով – Կոնստանտին, նավաստի, հոր ծառայակիցը
  • Օքսանա Ստրելցովա – Նաստասյա
  • Իվան Ռիժով – Սերգեյ Իվանովիչ, Նաստասյայի պապը
  • Ելենա Նաումկինա – Լենա
  • Գենադի Բորտնիկով – Պավել
  • Վլադիմիր Կուրաշկին – Էդիկ

Նկարահանող խումբԽմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Բորիս Պավլենոկ (լուսագրերում՝ Արխիպովեց), Սամսոն Պոլյակով
  • Ռեժիսոր՝ Գենադի Իվանով
  • Օպերատոր՝ Անատոլի Պետրիցկի
  • Նկարիչ՝ Լեոնիդ Պլատով
  • Կոմպոզիտոր՝ Էդուարդ Արտեմև[1]

ՓաստերԽմբագրել

  • Նկարահանումներն անցկացվել են Ղրիմում՝ Մեծ Ալուշտայում, ֆիլմի վերջում ցուցադրվում է Սևաստոպոլի բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը (վերին անցակետը, հրապարակ, 1981 թվականին ընդունվածների երդման արարողությունը (ավարտել են 1986 թվականին)։
  • Երաժշտական թեմաներից մեկի ժամանակ բանաստեղծ Նիկոլայ Զինովևը բանաստեղծություն է գրել․ այդ կերպ ծնվել է «Танго под тишину» երգը, որը կատարել է Ռոքսանա Բաբայանը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

«Հայրն ուներ երեք որդի» ֆիլմը «Մոսֆիլմի» օնլայն կինոթատրոնում