Հայրիկ, դու խենթ ես
«Հայրիկ, դու խենթ ես», ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 1957 թվականին գրած վիպակը։
Հայրիկ, դու խենթ ես անգլ.՝ Father you are crazy | |
---|---|
Հեղինակ | Վիլյամ Սարոյան |
Տեսակ | գիրք |
Ժանր | վիպակ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 216 |
Հրատարակումներ կամ թարգմանություններ | Հայրիկ, դու խենթ ես |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակված է | 1957 |
Պատմություն
խմբագրելՎիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը հոր և որդու զրույց է։ Այն Սարոյանի գրական ժառանգության լավագույն նմուշներից է։ Վիպակում հոր և որդու զրույցների միջոցով բացահայտվում է կյանքի՝ սարոյանական մոտեցումը։
Վիլյամ Սարոյանը գիրքը նվիրել է որդուն՝ Արամ Սարոյանին։ Առաջաբանում հեղինակը գրում է․
Գիրքը վերահրատարակվել է 2018 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից։ Անգլերենից հայերեն թարգմանությունը կատարել է Զավեն Բոյաջյանը։ Թարգմանչի խոսքով՝ այս գործը խորհրդանշական արժեք ունի՝ ամփոփելով սարոյանական արձակի ամենաէական հատկանիշներն ու անշփոթելի յուրօրինակությունը․ «Բովանդակային խորքով և ոճական կատարելությամբ «Հայրիկը» պարզապես մոգական տեքստ է՝ իմաստուն ու զուլալ։ Սա իրոք սեղանի գիրք է, որովհետև ձգտում է մեկնել կյանքի, աշխարհի, մարդու բնույթի էութենական գաղտնիքներն առակի, առասպելի, արքետիպային պարզ, բայց և մշակութաբանորեն խիստ հագեցած ու բազմաշերտ հասկացությունների լեզվով»[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Հայրիկ, դու խենթ ես»՝ Սարոյանի իմաստուն ու զուլալ վիպակը». mediamax.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Հայրիկ, դու խենթ ես» գիրքը bookmark.am֊ում
- «Հայրիկ, դու խենթ ես»՝ Սարոյանի իմաստուն ու զուլալ վիպակը
- «Երևանյան բեսթսելեր». «Հայրիկ, դու խենթ ես» գիրքն առաջին հորիզոնականում է. թարգմանական գրականություն. նոյեմբեր, 2018
- «ՀԱՅՐԻ՛Կ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ»
- Վիլյամ Սարոյանի լավագույն մտքերը
- «Հայրիկ, դու խենթ ես». Տողեր գրքից
- Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ. Վիլյամ Սարոյան. «Հայրիկ դու խենթ ես»