Հայրենի քաղաքում, Վիկտոր Նեկրասովի վեպը, որում պատմվում է վիրավորվելուց հետո Կիև վերադարձած ճակատային զինվորի մասին։ Առաջին անգամ հրատարակվել է 1954 թվականին «Նովի միռ» ամսագրում[1], իսկ մեկ տարի անց հրատարակվել է առանձին գրքով «Մոլոդայա գվարդիա» հրատարակչությունում[2]։ «Կարճ գրականական հանրագիտարան»ը գրել է, որ․ «մերժելով անկոնֆլիկտային կանոնները“, Ներեսով ցուցադրեց, ինչպիսի ներքին դժվարություններով նրա հերոս Նիկոլայ Միտյասովը գտնում է իր տեղը հետպատերազմյան աշխարհում»[3]։ Դմիտրի Բիկովի կարծիքով վիպակը հազիվ թե առաջացնի մեծ սենսացիա, քան «Խրամատներումը»[4]։

Հայրենի քաղաքում
В родном городе
ՀեղինակՎիկտոր Նեկրասով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուՌուսերեն
Ստեղծման տարեթիվ1954
Հրատարակումներ կամ թարգմանություններ1954
ԵրկիրԽՍՀՄ
ՀրատարակիչՆովի միռ
Հրատարակման տարեթիվ1954

Պարունակությունը խմբագրել

Նիկոլայ Միտյասովը, ով ծառայում էր, որպես հետախույզ, պատերազմի ավարտից հետո վերադառնում է Կիև, որտեղ նա վիրավորվելուց հետո պետք է շարունակեր բուժումը, նա վիրավորել էր 1944 թվականին։ Ժամանելով քաղաք Նիկոլայը հասկանում է, որ իր կինը Ալեքսանդրան օկուպացիայի ժամանակ մնացել էր քաղաքում։ Ալեքսանդրան ամուսնանում է ուրիշ տղամարդու հետ։ Եվ դա ստացվեց այն բանից հետո, երբ երկար խնամում էր մի վիրավորի։ Արդյունքում պատմվում է Նիկոլայի կյանքի մասին և ինչպես նրա մոտ դասավորվեց կյանքը[4][5]։

Գործողությունների ժամանակն ու վայրը խմբագրել

Կիև Հայրենական պատերազմից հետո։

Ինքնակենսագրական խմբագրել

Կապիտան Միտյասովը (վեպի հերոսը) ինչպես և ինքը Վ․ Նեկրասովը վերադարձան իրենց սիրած քաղաք և տեսան ռազմական ավերածությունների սարսափելի պատկեր[6]։ Իր վեպում Վիկտոր Նեկրասովը գլխավոր հերոսին անվանակոչել էր ճակատային ընկերոջ անունով[7]։

Կարծիքները և գնահատականները խմբագրել

1955 թվականին գրականության տանը գրողները քննարեցին 1954 թվականի արձակագրությունները և անցյալ տարվա ամենավառ ստեղծագործություն ճանաչվեց «Հայրենի քաղաքում» վեպը[8]։ Գրականագետ Անատոլյա Տարասովի կարծիքով տվյալ վեպը գրականական արժանիքներով բարձր է Ա. Ռիբակովի վեպից[9]։

Դրա հետ միաժամանակ, վեպի մեջ կար ձնհալի միտումներ և դրա հետ կապված հարձակման է ենթարկվել իշխանության կողմից[6]։

Էկրանավորումը խմբագրել

«Քաղաքը վառում է կրակները» ֆիլմը նկարահանվել է «Հայրենի քաղաքում» վեպի մոտիվներով «Լենֆիլմում», որի ռեժիսորն էր Վլադիմիր Վենգերով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1953 թվականի հուլիսի 21[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Новый мир», 1954, № 10, с. 3-65; № 11, с. 98-178.
  2. В родном городе. — М. : Молодая гвардия, 1955. — 261 с.
  3. Нинов А. А. Некрасов, Виктор Платонович — /Краткая литературная энциклопедия. Т. 5 — М. : Сов. энцикл., 1968. — 976 стб.
  4. 4,0 4,1 «Быков Дмитрий. Виктор Некрасов // Журнал «Дилетант», № 11, ноябрь 2013 г.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  5. Похаленков О. Е. Внутренняя «инаковость» в повести В. Некрасова «В родном городе» — Смоленск: Известия СмолГУ, 2014. — № 1 (25). С. 41-51
  6. 6,0 6,1 Лазарев Лазарь. Правда выше всего. (Предисловие к книге Виктора Некрасова «Там где горела земля. Собрание сочинений в трех книгах. Книга первая»).
  7. Фронтовые друзья Виктора Некрасова. Николай Митясов
  8. Гладилин Анатолий. Виктору Некрасову — 70 лет // «Русская мысль», 2 июля 1981 (№ 3367), С. 4.
  9. Тарасенков Анатолий. «Знамя», 1955, № 7, стр. 151—164
  10. Фильмы, снятые по сценариям Виктора Платоновича Некрасова

Արտաքին հղումներ խմբագրել