Բացել գլխավոր ցանկը

Հայրենիք (թերթ, Թիֆլիս)

(Վերահղված է Հայրենիք (օրաթերթ, 1915)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայրենիք (այլ կիրառումներ)

Հայրենիք, գրական, հասարակական, քաղաքական և տնտեսական օրաթերթ։ Լույս է տեսել 1915-1918 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Ա. Մահտեսի-Հակոբյան, Ս. Թառայան։ Ներկայացրել է հայ ժողովրդի ծանր կացությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, Արևմտյան Հայաստանի և արևմտահայ գաղթականների վիճակը, կարևոր տեղ հատկացրել ազգային-ազատագրական պայքարին, նրա գործիչների կյանքին ու գործունեությանը։ Արծարծել է գրականության և արվեստի հարցեր, տպագրել գեղարվեստական գործեր, պատկերներ և այլ նյութեր։ Մշտական թղթակիցներ է ունեցել Ռուսաստանի մի շարք վայրերում, Թուրքիայում, Պարսկաստանում, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 212 CC-BY-SA-icon-80x15.png