Հայրենիքի երկնքի պաշտպաններին

«Հայրենիքի երկնքի պաշտպաններին» հուշարձան (ռուս.՝ «Защитникам неба Отечества»), հուշարձանային համալիր, որը տեղակայված է Տուլա քաղաքի մուտքի (Զարեչիեի կողմից)՝ Մոսկովյան խճուղու մոտ և կանգնեցվել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 71-րդ տարեդարձի առթիվ։ Հուշարձանի բարձրությունն ավելի քան 27 մետր է, տրամագիծը՝ավելի քան 93 մետր։

Հայրենիքի երկնքի պաշտպաններին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր
Բարձրություն27 մետր
Երկիր Ռուսաստան
 Memorial «Sky of Motherland defenders» Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Հուշարձանը ներառում է երկու կրող հենարաններ, որոնք թեքված են ինքնաթիռի թռիչքի հետագծի նման․ հենարանի գագաթին Ла-5ФН կործանիչն է, իսկ Ֆոկկե Վուլֆ Fw-189 («Ռամա») ինքնաթիռը գտնվում է գրեթե գետնի մոտ։ Ինքնաթիռների կրկնօրինակները պատրաստվել են բնական չափերով[1][2][3]։

Հուշարձանային համալիրի հիմքում ընկած է իրական մարտական էպիզոդ Խորհրդային Միության հերոս Իվան Վիշնյակովի մարտական կենսագրությունից։ Այդ մարտում նա խոցել է գերմանական Ֆոկե Վուլֆ Fw-189 («Ռամա») երկու հետախույզ ինքնաթիռներ, և այդ աննախադեպ սխրանքի համար օդաչուն ու նրա հետևող սավառնորդ Ալեքսանդր Շևցովը պարգևատրվել են Ալեքսանդր Նևսկու շքանշանով։

Հուշարձանի առջևում տեղադրված են 26 բրոնզե աղյուսներ, որոնց վրա նշված են 2420 հերոս օդաչուների անուններ և տեղադրված են Ռուսաստանի Դաշնության 85 սուբյեկտների, ԽՍՀՄ 15 նախկին միութենական հանրապետությունների, հակահիտլերյան կոալիցիայի երկրների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բրոնզե հարթաքանդակները։

Հուշարձանային համալիրի կանգնեցման վայրն ընտրվել է պատահականությամբ․ Տուլայում ստեղծվել է Տուլայի 171-րդ Կարմիր դրոշի կործանիչների ավիացիոն գունդը, որտեղ Իվան Ալեքսեևիչ Վիշնյակովը եղել է «Հանուն Օլեգ Կոշևոյի» լեգենդար էսկադրիլի հրամանատար։ Դրանից բացի այնտեղ բազավորվել են 46-րդ «Գիշերային վհուկներ» (ռուս.՝ «Ночные ведьмы») գիշերային ռմբակոծման գվարդիական կանանց ավիացիոն գունդը և հակահիտլերյան կոալիցիայի երկրների «Նորմանդիա-Նեման» էսկադրիլը (Ֆրանսիա)։

Հուշարձանի նախաձեռնողներ և հեղինակներ

խմբագրել
  • Հայրենական ավիացիայի պատմական հիշատակի պահպանման «Հայրենիքի երկնքի պահապաններին» հիմնադրամ ի դեմս իր ղեկավար Վիշնյակով Միխայիլ Իվանովիչի՝ Խորհրդային Միության հերոս, կործանիչի լեգենդար օդաչու Իվան Ալեքսեևիչ Վիշնյակովի որդու։
  • «Պատրիոտ» հայրենասիրական դաստիարակության կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպություն ի դեմս իր ղեկավար Վլադիմիր Պրեոբրաժենսկու՝ Խորհրդային Միության հերոս Եվգենի Պրեոբրաժենսկու (օդաչուն, որը 1941 թվականի օգոստոսին մասնակցել է հիտլերյան Բեռլինի ռազմական օբյեկտների վրա առաջին ռմբակոծիչ հարվածի հասցմանը) թոռան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ксения Ивушкина (2015 թ․ ապրիլի 13). «На мемориале «Защитникам неба Отечества» устанавливают копию самолёта Установка копии Ла-5ФН на несущую опору мемориала «Защитникам неба Отечества» / фото Евгении Дрюковой На мемориале «Защитникам неба Отечества» устанавливают копию самолёта». myslo.ru/.
  2. Варвара Тимохина (2015 թ․ ապրիլի 14). «Как самолёт поднялся в небо. В Зареченском округе установили макет Ла-5ФН». www.tula.aif.ru.
  3. Синяев, Дмитрий (2015 թ․ ապրիլի 10). «Груздев: Международный мемориал «Защитникам неба Отечества» станет визитной карточкой Тулы». Независимое издание "Тульская пресса".

Արտաքին հղումներ

խմբագրել