Հայրապետովի տուն (Տագանրոգ)
Հայրապետովի տուն (ռուս.՝ Дом Гайрабетова), հնագույն եռահարկ շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական մասում, նրա պատմական հատվածում[2]։ Ունի պատմության և ճարտարապետության հուշարձաննի դաշնային նշանակության կարգավիճակ։ Ներկայումս շենքում գործում է Տագանրոգի Չեխովի անվան մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը։
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր և շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տագանրոգ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |


Պատմություն
խմբագրել1861 թվականին նախիջևանցի վաճառական Կարապետ Մարկոսի Հայրապետովը որոշեց վերակառուցել Պետրովսկայա փողոցում գտնվող իր երկհարկանի տունը։ Աշխատանքն իրականացվում էր Տագանրոգի առաջին քաղաքային ճարտարապետ (1867-1873) Միխայիլ Պետրովի նախագծով։ Ավելացվեց մեկ հարկ, ճակատը զարդարվեց եռանկյունաձև ճակտոններով ութ սյունով։ Առաջին հարկում կատարվեց ռելիեֆային շարվածք[2]։
Մինչև Հայրապետովի կողմից տունը գնելը, առաջին հարկում գտնվում էր քաղաքում հանրաճանաչ «Տրատորիա» սրճարանը։ 1860 թվականից շենքում գտնվում էր առևտրային ժողովի ակումբը, ապա` հանրային ժողովի ակումբը[2]։ Շենքի մի մասը զբաղեցնում էին կոշիկի (տերը` Տ. Ի. Իլյենկո), տղամարդկանց գլխարկների (տերը` Ի. Լև), հեծանիվների, կարի մեքենաների և այլնի (տերը` Ի. Ռոզենշտեյն) խանութները։ Այստեղ էին նաև Ա. Գ. Կարելինի «Ծխախոտ» և «Թեյի» խանութները։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տանը գործում էր զինվորական հիվանդանոց։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շենքը զբաղեցրել են Արհմիութենական աշխատողների տունը, Ատամանյան գնդի ակումբն ու թանգարանը, նահանգային դասընթացները և այլն[2]։
Հայրենական մեծ պատերազմից հետո տանն աշխատել է Սննդարդյունաբերության տեխնիկումը, 1955 թվականից շենքը զբաղեցնում է Մանկավարժական ինստիտուտը։
Հայրապետովի տունը պատմության և ճարտարապետության դաշնային նշանակության հուշարձան է։
Ճարտարապետական առանձնահատկություններ
խմբագրելՇենքը ներկայիս տեսքը ձեռք է բերել 1861 թվականի վերակառուցումից հետո։ Շենքի ճակատային մասում կառուցվել է ութ սյուն, առաջին հարկը երեսպատվել է կոպտատաշ քարով, շենքի կենտրոնական մասին ավելացվել է մեկ հարկ, և այն դարձել է եռահարկ։
Փողոցի կողմից շենքն ունեցել է մի քանի մուտք։
Ներկա վիճակ
խմբագրելՆերկայումս շենքում գործում է Տագանրոգի Չեխովի անվան մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6110057000
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Дом Гайрабетова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 Փետրվար 5-ին.
Գրականություն
խմբագրել- Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0
Արտաքին հղումներ
խմբագրել- Петровская улица, д. 68 Արխիվացված 2017-03-02 Wayback Machine. Объекты культурного наследия федерального значения.
- Дом Гайрабетова Արխիվացված 2017-11-07 Wayback Machine