Հայոց ցեղասպանության հուշարձան (Վեդի)

հուշահամալիր Հայաստանի Արարատի մարզի Վեդի քաղաքում

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշահամալիր Հայաստանի Արարատի մարզի Վեդի քաղաքում։

Հայոց ցեղասպանության հուշարձան (Վեդի)
Հայոց ցեղասպանության հուշարձան Վեդիում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և մշակութային արժեք
Քանդակագործ1977
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրՎեդի
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
ՀՀ ՊՄԱՀ3.4/3
 Armenian Genocide Memorial, Vedi Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Պատմություն

խմբագրել

Հուշահամալիրը բաղկացած է երկու հուշարձաններից։ Չորս խոնարհված պատերից կառուցված հուշարձանը՝ կենտրոնում անմար կրակ, հավերժացնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Կառուցվել է 1990 թվականին, Հայոց ցեղասպանության 75-ամյա տարելիցին[2]։

Հուշարձանի վրա մակագրված է.

  Ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի 1915 - 1990։  

Համալիրի երկրորդ հուշարձանը կառուցվել է ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների։ Կառուցվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Վեդի քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Դեպի երկինք հառնող առանձին սյունը խորհրդանշում է վերածնունդ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 3.4/3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։