Հայոց ցեղասպանության հուշարձան (Հաապսալու)
խաչքար Էստոնիայի Հաապսալու քաղաքում
Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Էստոնիայի Հաապսալու քաղաքում։
Տեսակ | հուշարձան |
---|---|
Երկիր | ![]() |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՀուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի և ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբերին փրկած էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին[1]։
Խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Էստոնիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը (նստավայրը՝ Վիլնյուս), Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը, Բալթյան երկրներում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հայ համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խաչքարի օծման հանդիսավոր արարողություն Էստոնիայում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Fotogalerii: Armeenlased avasid Haapsalus hatškari Hedwig Büllile». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.