Հայոց ցեղասպանության հուշարձան (Կոստա Մեսա)

հուշարձան Կոստա Մեսայում

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կոստա Մեսա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։

Picto infobox architecture.png
Հայոց ցեղասպանության հուշարձան (Կոստա Մեսա)
Հայոց ցեղասպանության հուշարձան (Կոստա Մեսա).jpg
Հայոց ցեղասպանության հուշարձան Կոստա Մեսայի Սուրբ Մարիամ եկեղեցու բակում
Տեսակհուշարձան
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

ՊատմությունԽմբագրել

Հուշարձանը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին[1]։

ՏվյալներԽմբագրել

Հուշարձանը կազմված է սև գրանիտե պատվանդանի վրա կանգնեցված սպիտակ մարմարե սյուներից, որոնք միմյանց միացված են խաչով։ Հուշարձանի մոտ կկառուցվի ցայտաղբյուր, անմար կրակի համար նախատեսված վայր և այգի։ Քանդակագործը քանդակի միջոցով արտահայտել է տրտմության և հույսի միաձուլումը[2]։

  Շատրվանը, անմար կրակը և սև գրանիտը խորհրդանշում են մեր ողբերգական անցյալի հիշողությունը և 1.5 միլիոն հայերի կյանքն ու անմահությունը։ Սպիտակ սյուները խորհրդանշում են մեր նոր սերունդը և լուսավոր ապագան, այն, որ մենք ապրում ենք այս անկախ երկրում և կարող ենք ազատ արտահայտել մեր հույզերը։ Իսկ դրանք միացնող խաչը խորհրդանշում է մեր քրիստոնեական հավատքը և հավատամքը։
- Հարութ Ջուլհայան
 


ՀեղինակԽմբագրել

  • Նախագծի հեղինակ Հարութ Ջուլհայան

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել