Հայոց ցեղասպանության հուշարձան (Լեեր)

հուշարձան Լեերում

Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Գերմանիայի Ստորին Սաքսոնիա նահանգի Օստֆրիսլանդ մարզի Լեեր քաղաքի կենտրոնական հրապարակում։ Տեղադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին։

Հայոց ցեղասպանության հուշարձան (Լեեր)
Հայոց ցեղասպանության հուշարձան Լեերում, Գերմանիա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Գերմանիա
ԲնակավայրLeer?
Շինության ձևԽաչքար
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Khatchkar (Leer) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Խաչքարը տեղադրվել է ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին[1]։ Խաչքարի վրա քանդակված է՝ «ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ, 1915»։

Խաչքարը ստեղծվել է Լեերի միակ հայ՝ Թովմասյան ընտանիքի ջանքերով և ֆինանսավորմամբ։ Նրանց շնորհիվ հուշակոթողը ներառվել է Գերմանիայի պատմամշակութային արժեքների ցանկում։ 2015 թվականի հուլիսի 9-ին Լեերի քաղաքային խորհրդի նիստում խաչքարին տրվել է պետական կարգավիճակ։ Սա առաջին հայկական խաչքարն է Գերմանիայում, որ անցնում է պետական հսկողության ներքո։

Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել Լեերի քաղաքապետ Բեատրիքս Քուլը, նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, մարզային խորհրդի ղեկավար Բերնհարդ Բրամլագեն, հայ, գերմանացի և ռուս հոգևորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, Գերմանիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գերմանական Լեեր քաղաքում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար կտեղադրվի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. Խաչքարի օծման արարողություն Գերմանիայի Լեեր քաղաքում