Հայոց ցեղասպանության հուշարձան (Ալմելո)

հուշարձան Նիդերլանդների Ալմելո քաղաքում

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Նիդերլանդների Ալմելո քաղաքում։

Հայոց ցեղասպանության հուշարձան (Ալմելո, Նիդերլանդներ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Նիդերլանդներ
ԲնակավայրԱլմելո
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Հուշահամալիրը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 99-ամյակին։ Հուշահամալիրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլի 24-ին։

Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել հուշահամալիրի հեղինակ-նախաձեռնող, բարերար Քրիստիան Գելիջին, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, տեղի իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի և եկեղեցական կառույցի ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր[1]։

Տվյալներ խմբագրել

Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճով՝ 16 սյուների վրա, 16 խաչքարերով, հայկական տուֆ քարից։ Խաչքարերը կառուցել են Հայաստանում՝ Վանաձորում, վարպետ՝ Սերգեյ Դանիելյան[2][3]։

Հեղինակ խմբագրել

  • Հեղինակ-նախաձեռնող-բարերար՝ Քրիստիան Գելիջի
  • Վարպետ՝ Սերգեյ Դանիելյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ալմելոյում բացվեց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր
  3. «Հոլանդիայի Ալմելո քաղաքում կառուցվել է Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված հուշահամալիր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.