Հայոց ցեղասպանության խաչքար (Բարի)
Հայոց ցեղասպանության խաչքար, խաչքար-հուշարձան Իտալիայի Բարի քաղաքում։
Հայոց ցեղասպանության խաչքար (Բարի, Իտալիա) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Իտալիա |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության խաչքար (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրել2013 թվականին Բարիի քաղաքային խորհուրդի կայացրած որոշմամբ՝ քաղաքում տեղադրվել է խաչքար-հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության տարիներին իտալական այդ քաղաքում ապաստանած հայ գաղթականների։
Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Բարիի քաղաքապետ Միշել Էմիլիանոն, Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանը, իտալահայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Իտալիայի Հայոց Հոգևոր Հովվության Հոգևոր Հովիվ Հայր Թովմա Աբեղա Խաչատրյանը, Հռոմի Հայոց Հոգևոր Հովվության Հոգևոր Հովիվ Հայր Գառնիկ Մխիթարյանը, Բարի քաղաքի Հայ համայնքի ղեկավար Ռուբեն Տիմուրյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և իտալացի բարեկամներ[1][2][3]։ Խաչքար-հուշարձանը կառուցվել է տեղական քարից և խորհրդանշում է երկու ժողովուրդների քրիստոնյա հավատը։