Հայոց պատմություն (բազմահատորյակ)

բազմահատորյակ

«Հայոց պատմություն», բազմահատորյակ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի (քառահատոր, յուրաքանչյուրը՝ 2 գիրք) հրատարակություն։

Հայոց պատմություն
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ2010 և 2014

Առաջին գիրքը (հ. 3, գիրք 1) լույս է տեսել 2010 թվականին։ Հայոց պատմությունը ներկայացնում է հայ պատմագիտության նվաճումների ընդհանրացման, համաշխարհային պատմության նոր դարաշրջանի կարևորագույն իրադարձությունների համադրման, արխիվային նորահայտ նյութերի և փաստաթղթերի հիման վրա։

Առաջին հատորն ընդգրկում է Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև IV դարի սկիզբը, երկրորդի 1-ին գիրքը՝ վաղ միջնադարից մինչև 885-ը, 2-րդ գիրքը (լույս է տեսել 2014 թվականին)՝ 885–1639 թվականները, երրորդի 1-ին գիրքը (2010)՝ XVII դարի կեսերից XIX դարի վերջը, 2-րդ գիրքը՝ XX դարի սկիզբը, նաև հայ գաղթաշխարհի և պարբերական մամուլի պատմությունը մինչև 1910-ական թվականներ, 4-րդ հատորի 1-ին գիրքը (2010)՝ Հայաստանի առաջին հանրապետության սկզբնավորումից (1918) մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը (1945), 2-րդ գիրքը՝ 1945-1991 թթվականները՝ ունենալով նաև Սփյուռքին վերաբերող բաժիններ և ներկայացենելով ԱՊՀ երկրների հայկական համայնքները, նաև սփյուռքահայ մշակույթը։

Հատորներն ունեն գունավոր և սև-սպիտակ պատկերազարդումներ, տեղանունների ու անձնանունների ցանկեր, քարտեզներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։