Հայոց գահի վրա հռոմեական դրածոների դրամներ

Հայոց գահի վրա հռոմեական դրածոների դրամներ։ Հռոմի նվաճողական քաղաքականությունը Օգոստոս Օկտավիանոսի իշխանության տարիներին հիմնովին վերացրեց Հայաստանում դրամների ազգային պատկերատիպը։

Օգոստոս Օկավիանոսի դրամը

Հայոց գահի վրա Կայսերական Հռոմի դրածո՝ Արտավազդ Դ թագավորի (4-6) արծաթյա դրամները, ինչպես իրենց կշռային սիստեմի տվյալներով, այնպես էլ պատկերներով, միանգամայն հռոմեական են։ Նրանց մի կողմին պատկերված է Հռոմի կայսեր՝ Օգոստոս Օկտավիանոսի գլուխը, զարդարված դափնեպսակով. համաձայն հին հռոմեական սովորության, հաղթողներին դափնիներով էին պսակում։ Կայսեր այդ դիմաքանդակի շուրջ արձանագրված է. «θΕΟΥ ΚΑΙΣΑΡΟΕ ΕΥΕΡΓΕΤΟΥ», այսինքն՝ «Աստծու կայսեր բարերարի», իսկ դրա հակառակ կողմին ներկայացվում է Արտավազդի դիմանկարը, ըստ որում առանց Արտաշեսյանների հայկական թագի, միայն վարսկալ ժապավենով, որ բնորոշ էր ժամանակի հռոմեական իշխողներին։ Հայոց այդ թագավորի պատկերի շուրջ նշվում է. «ΒΑΣΙΛΕΩΣ ΜΕΓΑΛΟΥ ΑΡΤΑΥΑΣΔΟΥ», այսինքն՝ «արքայի մեծի Արտավազդի» խոսքերը։ Արծաթյա այս դրամի պատկերատիպը ինքնըստինքյան արտացոլում է այն կախյալ քաղաքական վիճակը, որի մեջ գտնվում էր Հայաստանը Արտավազդ Դ-ի օրոք։

Իրավիճակը թագավորներից հետո խմբագրել

Մեկ տարի անց, երբ Հայաստանում թագավորական իշխանությամբ հանդես եկավ Հրեաստանի Հերովդես Մեծի թոռը՝ Տիգրան Ե անունով (մ.թ.ա.6), թողարկվեցին պղնձյա դրամներ, որոնց վրա այս Տիգրանը պատկերված է գլխին հինավուրց հայկական թագով։ Դրամի հակառակ կողմի պատկերատիպը ներկայացնում է 2 ձիերով լցված մարտակառք, որով թագավորն արշավում է։ Ի նշան հաղթության, նա մի ձեռքին դափնեճյուղ է բռնել։ Այս տեսարանի շուրջ գրված է. «ΒΑΣΙΛΕΩΣ ΜΕΓΑΛΟΥ ΤΙΓΡΑΝΟΥ», այսինքն «արքայի մեծի Տիգրանի»։

Գրականություն խմբագրել