Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցություն

Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան, հայկական քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 2018 թվականի հունիսի 23-ին և այժմ ղեկավարում է Խաչիկ Ասրյանը[1]։

Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդԽաչիկ Ասրյան
ԿարգախոսԱստված, հայ ժողովուրդ, Հայաստան
Հիմնադրված2018 թվական
Քաղաքական հայացք

Հայկական ազգայնականություն

Ռուսամետություն

Պատմություն

խմբագրել

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2018 թվականի հունիսին, և կուսակցության նախագահ է ընտրվել Խաչիկ Ասրյանը։ Կուսակցությունը հայտարարել է 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին[2]։ Սակայն 2021 թվականի հունիսի 7-ին կուսակցությունը հաստատել է, որ հրաժարվում է իր մասնակցությունից ընտրություններին և բոյկոտելու է ընտրությունները այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը[3][4]։ Ներկայումս կուսակցությունն ԱԺ-ում ներկայացուցչություն չունի և հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ[5]։

Գաղափարախոսություն

խմբագրել

Կուսակցությունը աջակցում է Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը, Միացյալ Հայաստանի ստեղծմանը և Ռուսաստանի հետ մերձեցմանը։ Նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարել է «Մենք պետք է առաջ շարժվենք, հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը՝ որպես հավատարիմ քրիստոնյա եղբայրներ և դաշնակից-բարեկամ պետություններ։ Հայերի կողմից մեզ տրված հայկական բարձրավանդակում խաղաղության ապահովումը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից[6]::

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին». www.1lurer.am. 2021 թ․ հունիսի 8.
  2. ««Հայոց արծիվներ» միասնական Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի Խաչիկ Ասրյանը | Լրագիր». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. «Armenia opposition party leader terminates election campaign, calls on canceling snap elections». news.am. 2023 թ․ հունիսի 7.
  4. «Առաջին ինքնաբացարկն ընտրապայքարում․ «Հայոց Արծիվներ» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին». 2021 թ․ հունիսի 8.
  5. ««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին». A1Plus.
  6. «Հայոց Արծիվներ». www.hayocartsivner.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել