Հայկ Հովհաննիսյան (մարզական մեկնաբան)
Հայկ Հովհաննիսյան (փետրվարի 26, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզական մեկնաբան։
Հայկ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1990 (35 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մարզական մեկնաբան և թարգմանիչ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Երևանում։ 2006 թվականին ավարտել է Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցը։ 2006-2010 թվականներին սովորել է Հայաստանում՝ ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ստացել իրավագետի որակավորում։ Դարձել է Թենիսի Հայաստանի պատանեկան մրցաշարերի 8-ակի մրցանակակիր։
2012 թվականին ավարտել է ՈւԵՖԱ-ի և ՀՖՖ-ի մարզչական դասընթացը և ստացել «Բ» կարգի որակավորում։
2013 թվականին ՀՀ արդարադատության նախարարության կողմից որակավորվել է որպես նոտարական գործողություններին մասնակցող` ֆրանսերենի թարգմանիչ, 2014 թվականին՝ որպես իտալերենի թարգմանիչ։
Գործունեություն
խմբագրել2011-13 թվականներին Արարատ ֆուտբոլային ակումբում աշխատել է որպես տրանսֆերների ու արտոնագրման հարցերի պատասխանատու, համատեղությամբ՝ նաև իրավաբան։
2013 թվականին Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում աշխատել է որպես մարզական մեկնաբան։
2014 թվականին նույն պարտականությունները կատարել է Արմնյուզ հեռուստաընկերությունում։
Նույն թվականին Պերուջայի համալսարանում ուսանելուն զուգընթաց, ստանձնել է «Պերուջա» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմի 2-րդ մարզչի պարտականությունները (Պոնտե Վալեչեպիում կայացած Կանչելոտիի հուշամրցաշարում թիմի հետ նվաճել է հաղթողի գավաթը)[1]։
2014 թվականից «Միջազգային ակադեմիա» կրթական հասարակական կազմակերպությունում դասավանդում է ընդհանուր իտալերեն, իսկ Հայկական 3-րդ հեռուստաալիքով հեղինակում և վարում է «Ռեկորդապատում» հաղորդաշարը ու հանդիսանում է հեռուստաալիքի մարզական մեկնաբանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայկ Հովհաննիսյանի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.