Հայկ Դավթյան (մատենագետ)

հայ բանասեր, մատենագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկ Մանուկի Դավթյան (ապրիլի 17, 1919(1919-04-17), Ջրաշեն, Երևանի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - հունվարի 19, 1983(1983-01-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանասեր, մատենագետ։

Հայկ Դավթյան
Ծնվել էապրիլի 17, 1919(1919-04-17)
ԾննդավայրՋրաշեն, Երևանի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էհունվարի 19, 1983(1983-01-19) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1949)
Մասնագիտությունբանասեր և մատենագետ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1949 թվականին)։

Դավթյանը կազմել է «Հայ հնատիպ գրքի մատենագիտական ցուցակ 1512-1800» (1963 թվականին, համահեղինակ), «Աշխարհաբար գիրքը հայ տպագրության սկզբից մինչև 1850 թվականը» (1964 թվականը), «Հայ գիրքը 1801–1850 թվականներին» (1967 թվականի) աշխատությունները։

Լույս են տեսել Դավթյանի «Գեղարվեստական գրականություն և գրականագիտության մատենագիտություն» (1981) ուսումնական ձեռնարկը, «Ավետիք Իսահակյան» (1955), «Ալեքսանդր Շիրվանզադե» (1958 թվական) աշխատությունները և մեթոդական գրքույկներ։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Երշով Պ. Պ. Կուզիկ-Քուռկիկ.- Երևան։ Հայպետհրատ, 1955.- 122 էջ․- Որոշ ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։