«Հայկաշեն», գրական, քաղաքական պատկերազարդ ամսաթերթ։ Վերակազմյալ հնչակյան կուսակցության Կովկասյան կենտրոնական վարչության հրատարակություն։

Հայկաշեն

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1917-1918 թվականներին Թիֆլիսում։ Ունեցել է խմբագրական խորհուրդ, նախագահը եղել է Պետրոս Տեփոյանը։

Անդրադարձել է հայ հասարակական-քաղաքական կուսակցությունների ու հոսանքների գործունեությանը, տպագրել է ժամանակի քաղաքական կյանքն ու հայության ընդհանուր վիճակը լուսաբանող նյութեր, հրապարակել հայկական ջարդերին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, վավերագրեր և այլն։ Գրական-գեղարվեստական բաժնում զետեղել է գրաքննադատական հոդվածներ և ուսումնասիրություններ, արձակ ու չափածո գործեր։

Պարբերականին թղթակցել են Գարեգին Լևոնյանը, Վ. Թոթովենցը, Կարա-Դերվիշը, Լ. Թյութունճյանը, Մ. Մազմանյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։