Հայկական ուսումնասիրությունների ընկերակցություն
Հայկական ուսումնասիրությունների ընկերակցություն (Society for Armenian Studies, SAS), հիմնվել է 1974 թվականին՝ Կալիֆոռնիայի, Կոլումբիաթվականյի, Հարվարդի համալսարանների մի խումբ գիտնականների կողմից՝ պրոֆեսոր Ռ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։ Ներկայումս Դիրբոռթվականնի Միչիգանի համալսարանից տեղափոխվել է Ֆրեզնոյի Կւպիֆոռթվականնիայի համալսարան։ Նախագահ՝ դոկտոր Բ. ՏերթվականՄկրտչյան։ Ընկերակցությանն անդամակցում են 221 գիտնականներ և ուսանողներ։ Նպատակն է խթանելհայոց պատմության, մշակույթի, գրականության, ընկերային, քաղաքական հարցերի տարածմանը։ Հովանավորում է հայկական ուսումնասիրությունների վերաբերյալ սիմպոզիումներ, գիտաժողովներ։ Հրատարակում է “SAS Newsletter” (տարին 2 անգամ՝ ընկերակցության գործունեության մասին), “Annual Bibliography of Articles in Armenian Studies” (1979 թվականից, տպագրել է տարբեր լեզուներով նյութեր), “Occasional Papers” (1981 թվականից, տպագրում է հոդվածներ, դասախոսութվականթյուններ), “Journal of the Society for Armenian Studies” (1984 թվականից, տպագրում է գիտական հալվածներ, գրախոսականներ), “Reprint Series” (1986 թվականից, վերատպում է գիտական կարևոր հալվածներ, փաստաթղթեր), “Roster of Membership” (տպագրում է տեղեկություններ իր անդամների գիտական կենսագրություններից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |