Հայկական շատրվան (Թեոդոսիա)

Հայկական շատրվան, միջնադարյան շատրվան Թեոդոսիա քաղաքում, կառուցվել է Միտրիդատ (սար Ֆեոդոսիա) սարի ստորոտում՝ հայկական Սուրբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի անվան եկեղեցու մոտակայքում։

Հայկական շատրվան
Տեսակաղբյուր
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ՏեղագրությունԹեոդոսիա
Ժառանգության կարգավիճակՈւկրաինայի անշարժ հուշարձանների պետական գրանցամատյան, Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ և Architectural Heritage of National Importance of Ukraine?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շատրվանը կառուցվել է 1491 թվականին[1] կամ 1584[2] (1586[3]) թվականին՝ Թեոդոսիայի հայ բնակիչների կողմից։ Գտնվում է Միտրիդատ լեռան ստորոտում՝ հայկական Սուրբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի անվան եկեղեցու մոտակայքում։ Շատրվանը կառուցվել է որմնաքարով, որն ամրացվել է կրային լուծույթով, ունեցել է պրիզմայի ձև։ Նրա հյուսիսային մասը զարդարվել է սլաքաձև որմնախորշով և դրա վրա առկա երեք կտրվածքային վարդակներով։ Շատրվանի վերևում տեղադրված է մարմարե սալիկ, որի վրա հայերենով գրված է շատրվանի կառուցման տարեթիվը։ Կառուցվել է հայկական աղբյուրներին բնորոշ ճարտարապետական ձևով, որը տարածված էր Հայաստանում 11-րդ դարից մինչև 21-րդ դարի կեսերը[2][3]։

Ուկրաինական ԽՍՀ նախարարների խորհրդի՝ 1979 թվականի սեպտեմբերի 6-ի № 442, № 1209 և Ղրիմի քաղկոմի՝ 1979 թվականի մայիսի 22-ի № 284 որոշումներով՝ հայկական շատրվանը ներառվել է ճարտարապետական հուշարձանների շարքում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. А. Л Якобсон // Средневековый Крым: Очерки истории и истории материальной культуры // Изд-во «Наука» [Ленинградское отд-ние], 1964 г. — стр.113- Всего страниц: 230
  2. 2,0 2,1 Армянский фонтан // Памятники градостроительства и архитектуры Украинской ССР / Н. Л. Жариков. — Будивэльнык, 1983. — Т. 2. — С. 280.[1] Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 «Армянский фонтан». Архитектурный портал Крыма. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.