Հայկական հարցերի հաստատություն (Գերմանիա)

Հայկական հարցերի հաստատություն, Դիտական ընկերակցության սկզբունքով միավորում է հայ և օտար մասնագետներին միավորող կազմակերպություն։

Հիմնվել է 1977 թվականին, Մյունխենում՝ ՀՀԴ կուսակցության հովանավորությամբ։ Դիտական ընկերակցության սկզբունքով միավորում է հայ և օտար մասնագետներին, որոնք հետազոտում են Հայ դատի, Հայոց ցեղասպանության, Հայաստանի նորագույն շրջանի պատմության հարցերը։ Հրատարակելէ «Հայոց ցեղասպանություն» փաստաթղթերի ժողովածուի 1-ին (1987), 2-րդ (1988) և 3-րդ (1991) հատորները։ Վերջին հատորում զետեղված են նաև Սումգայիթի (1988) ու Բաքվի (1990) ջարդերին վերաբերող նյութեր։ Հաստատության նախաձեռնությամբ ստեղծվել է Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե, որի խնդիրն է միջազգային հասարակայնությանը ներկայացնել Հայ դատը։ Վերջին տարիների հրապարակումների մի մասը նվիրված է Արցախին, հայ սփյուռքի հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։