Հայկական երթ հանուն արդարության (2015 թվական)

2015 թվականի ապրիլի 24-ին Արդարության երթը ավելի քան 130,000 մասնակիցների վեց մղոնանոց երթ է Հոլիվուդի Փոքրիկ Հայաստան կոչվող շրջանից դեպի Լոս Անջելեսում թուրքական հյուպատոսություն՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը Թուրքիան հերքում է[1]։

Խոսնակներ

խմբագրել

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ասել է՝ «Հոլիվուդ լեռից մինչև Արարատ լեռ այսօր մենք լաց ենք լինում և սգում ենք նրանց, ովքեր կորել են, և նրանց, ովքեր ողջ են, 100 տարի անց պետք չէ փողոց դուրս գալ»[2]։

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը պատմել է, որ իր նախատատը նամակ է ստացել այն մասին, թե ինչ է պատահել իր եղբոր՝ որը եղել է Թուրքիայի արևելքում գտնվող Եփրատ քոլեջի մաթեմատիկայի պրոֆեսոր։ Եղբորը բռնել են թուրք գործակալները, որոնք պոկել են նրա դեմքի մորուքը։ Կտրել են նրա լեզուն և թողել, որ մահանա[1]։

Հակընդդեմ բողոք

խմբագրել

Մոտ 30 թուրքամետ հակաքայլեր կարճ ժամանակով հավաքվել են թուրքական հյուպատոսության մոտ։ Լեզվակռիվ է տեղի ունեցել, ձվեր ու ջրի շշեր են նետվել։ Լոս Անջելեսի ոստիկանությունը թուրքամետ ցուցարարներին խնդրել է ցրվել, երբ հայամետ ամբոխը մոտեցել է հյուպատոսությանը[1][3]։

Անմոռուկ

խմբագրել

Երթի ընթացքում ցուցադրվել են բազմաթիվ մանուշակագույն ծաղիկներ՝ անմոռուկներ, քանի որ այն եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Mejia, Brittny (2015 թ․ ապրիլի 24). «Armenian genocide: Massive march ends at Turkish consulate in L.A.». The Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  2. «Tens of thousands march through Los Angeles to remember the Armenian Genocide». dailynews.com. 2015 թ․ ապրիլի 24. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  3. Radio, Southern California Public (2015 թ․ ապրիլի 24). «Huge Los Angeles march commemorates Armenian genocide». scpr.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել