Հայաստանի տարածաշրջանների մշակույթի «Հայկական երանգ» ամենամյա փառատոն (ռուս.՝ Ежегодный фестиваль культуры регионов Армении «Армянский колорит»), ամենամյա մշակութային փառատոն, որն անցկացվում է Մոսկվայում[1]։

Հայկական երանգ
Երկիր Ռուսաստան

Նպատակներ

խմբագրել

Նախագծի կազմակերպիչներն իրենց նպատակն են համարում լայն հասարակությանը ծանոթացնել Հայաստանի տարածաշրջանների երիտասարդության ստեղծագործությանը՝ տաղանդավոր երեխաներին հնարավորություն տալով իրացնել իրենց ստեղծագործական ունակությունները[1]։ Նախագծի նպատակն է Հայաստանի տարածաշրջանների մշակույթի ժողովրդականացումը[2]։

Պատմություն

խմբագրել

Հայաստանի տարածաշրջանների մշակույթի փառատոնի առաջին գալահամերգը («Տաղանդավոր Շամշադին», ռուս.՝ «Талантливый Шамшадин») տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 23-ին Մոսկվայում և նվիրված է եղել Հայաստանի Տավուշի մարզի Շամշադինի շրջանի մշակույթին։ Փառատոնի կազմակերպիչները մասնակիցներին ընտրել են Շամշադինի բնակիչներից (14-25 տարեկան)։ Նախընտրական փուլի արդյունքում, գալահամերգի ժամանակ, ելույթ ունենալու թույլտվություն է ստացել 21 անձ, որոնք ելույթ են ունեցել խորեոգրաֆիա, վոկալ, գեղարվեստական խոսք, գործիքային ժանր անվանակարգերում։ Դրանից բացի փառատոնի ընթացքում ներկայացվել են քանդակագործների, նկարիչների ու լուսանկարիչների աշխատանքներ[1]։

Պատկերասրահ

խմբագրել
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 В Москве стартует ежегодный фестиваль «Армянский колорит»
  2. «Фестиваль «Армянский колорит» на сайте Ассоциации армянской молодёжи Москвы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.

Տես նաև

խմբագրել