Հայկական բնդեռիկ

միջատների տեսակ
Հայկական բնդեռիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Թերթիկաբեղավորներ
Տեսակ Հայկական բնդեռիկ
Լատիներեն անվանում
Glaphyrus calvaster


Հայկական բնդեռիկ (լատին․՝ Glaphyrus calvaster), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ուռուցիկ, փոքր-ինչ սրացած ձվաձև մարմնով, 14-16 մմ երկարությամբ միջին չափի բզեզ է։ Գունավորումը կապույտ մետաղական է, երնաթևերը՝ երբեմն կարմրադարչնագույն։ Արուի հետին ազդրերը խիստ հաստացած են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Էջմիածնի և Փարաքարի շրջակայքերում վերջին անգամ հայտնաբերվել է 1932 թվականին[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հանդիպել է թեթև կավաավազային հողերով յուրահատուկ անապատային էկոհամակարգում, որը ներկայում լրիվ հերկված է։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։ Բզեզները հավաքվել են մայիսի երկրորդ կեսին[1]։

Պահպանություն խմբագրել

Անհետացած տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես անհետացած տեսակ։

Ընդհանուր թվաքանակը բարձր չէ, նվազել է ու շարունակում է նվազել՝ պայմանավորված ապրելավայրերի կրճատմամբ։

Վտանգ է հանդիսանում տեսակին բնորոշ էկոհամակարգերի իսպառ վերացումը։

Պահպանության միջոցառումեր չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.