Հայկական բարեգործական ընդհանուր միության Իտալիայի մասնաճյուղ

Հայկական բարեգործական ընդհանուր միության Իտալիայի մասնաճյուղ, Միջնադարյան Իտալիայի տարբեր քաղաքներում եղել են մեծ թվով հայ հոգևորականներ, գործել են կրոնական միաբանություններ։ 14-րդ դարի սկզբից հիշվում է «Իտալիայի հայերի եպիսկոպոս» եկեղեցական տիտղոսը։

Հայկական բարեգործական ընդհանուր միության Իտալիայի մասնաճյուղ
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Իտալիա
Վերադաս կազմակերպությունՀԲԸՄ

Եկեղեցիներ խմբագրել

 
1810 թվականի օգոստոսի 17-ին Նապոլոն Բոնապարտի հրովարտակով Սուրբ Ղազարի հայկական միաբությունը ճանաչվեց «Հայկական ակեդեմիա» տիտղոսով.jpg

13-14-րդ դարերից երկրի մի շարք քաղաքներում եղել են շուրջ 40 հայկական եկեղեցի ու մենաստան, որոնք ժամանակի ընթացքում անցել են լատին կրոնական կարգերի և ձուլվել իտալական հաստատությունների մեջ։ Միջին դարերում կառուցված բազմաթիվ հայկական եկեղեցիներից առ այսօր հայերին է պատկանում միայն Վենետիկի[1] Սուրբ Խաչ եկեղեցին, որը փոխանցվել է 1717 թվականից Սուրբ Ղազար կղզում հաստատված Մխիթարյան միաբանությանը։ Սուրբ Խաչ եկեղեցին առաջին անգամ հիշվում է 1434 թվականին։ Ամբողջական նորոգման ենթարկվելուց և ընդարձակվելուց հետո վերաբացվել է 1982 թվականին (կարճ ժամանակով) և ապա՝ 1995 թվականին (1999 թվականի ապրիլից դարձյալ դադարեցվել է կիրակնօրյա պատարագի մատուցումը)։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Իտալիայի հոգևոր հովվությունը (առաջին հավար հովիվ՝ Տեր Եղիշե քահանա Կարամյան) սկսել է գործել 1924 թվականից, մտնում է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմի մեջ։ 1937 թվականից մինչև 1952 թվականը համայնքը մնայուն հովիվ չի ունեցել։ 1958 թվականին տեղի է ունեցել Սիլանի նորակառույց Սուրբ Քառասուն մանկունք հայկական եկեղեցու օծումը (կառուցվել է բարերարներ Հովհաննես և Սարգիս Տիարպեքիրյան եղբայրների նվիրատվությամբ, ճարտարապետ՝ Զարի Սուրյան)։ Հովվական պաշտոնի է կոչվել Օշին արքեպիսկոպոս Նիկպյանը։ Նրան հաջորդել են Զգոն արքեպիսկոպոս Հովսեփյանը, ժիրայր վարդապետ Թաշճյանը, Սարգիս քահանա Մարզպանը։

Հայերը Ֆլորենցիայում խմբագրել

Ֆլորենցիայում հայ առևտրականներ և վանականներ, հավանաբար, հաստատվել են 6-7-րդ դարերում.։ Հայերն այստեղ կառուցել են Սուրբ Մինասվանքը, որը մինչև 9-րդ դարի պատկանել է Բարսեղյան միաբանութունին։ Եկեղեցում կա քաղաքի պաշտպան Սուրբ Մինասի խճանկարը՝ հայ թագավորի հանդերձանքով և արձանագրությամբ (Ս. Սինասը, ըստ ավանդության, Հայաստանի թագավոր է հռչակվել)։ Ֆլորենցիան առևտրական հարաբերություններ է ունեցել Կիլիկիայի Հայկական թագավորության հետ։ Նրանց միջև կապերը բարգավաճել են հատկապես 14-րդ դարում, երբ մաքսային և այլ առանձնաշնորհումներ են արվել Ֆլորենցիայի վաճառականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։