Հայկական առածներ և ասացվածքներ

Հայկական առածներ և ասացվածքներ, հայկական ժողովրդական կենդանի խոսակցական բանաձևային ասույթներ են՝ բաղկացած որոշակի թեմա և իմաստ արտահայտող բառերից։ Ով աշխատի նա չուտի:Դրանք ժողովրդի դարավոր կենսափորձից բխող սեղմ ու պատկերավոր, իմաստալից ընդհանրացումներ են սոցիալական կյանքի, բարքերի, կենցաղի վերաբերյալ։ Առածը այլաբանական ստեղծագործություն է, որի բուն իմաստն արտահայտվում է անուղղակի, միջնորդավորված, մինչդեռ ասացվածքն իրականությունն արտահայտում է ուղղակի։

«Կարմիր կովը իր կաշին չի փոխի» ասացվածքի պատկերազարդում
«Գնա մեռի, արի սիրեմ» ասացվածքի պատկերազարդում

Հայկական առածքները ստեղծվել և պահպանվել են հայ ժողովրդի գոյության բոլոր ժամանակաշրջաններում։ Որևէ առածի ծագումնաբանությունը պարզելը բարդ է կամ անհնարին։ Առածները և ասացվածքները հայ ժողովրդական բանահյուսության ամենահին և հարուստ ժանրերից մեկն են։ Հայկական առածների առաջին բուն ժողովրդական հավաքածուն թողարկվել է 1859 թվականին՝ Թիֆլիսում, «Մեղու Հայաստանի» թերթում, որի բանահավաքն էր Գրիգոր Տեր-Հարությունյան Կիրակոսյանց Այգեհատցին։ Առածների հավաքագրման աշխատանքը ավելի ակտիվանում է 1880-1900-ական թվականներին։ 1951-ին հրատարակվեց Արամ Ղանալանյանի «Առածանի» համավահավաք ժողովածուն, որը պարունակում է շուրջ 40000 հայկական առածներ[1]։

Հայկական առածներ խմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  • Աղվեսի վկան իր պոչն է։
  • Ամեն բանի վերջն է գովելի։
  • Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում։
  • Ամեն բարև տվող բարեկամ չէ։
  • Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։
  • Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։
  • Այծն այծի համար լավ է, քան մի հոտ ոչխարը։
  • Անճարը կերել է բանջարը։
  • Անտեր ոչխարը գայլը կուտի։
  • Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ։
  • Աչքե տես, բերնե կարոտ։
  • Աջով տուր, որ ձախով վերցնես։
  • Առածն անխոցելի է։
  • Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։
  • Աստված սարը տեսնում է, ձյունը դնում։
  • Անտեր ոչխարը գայլը կուտի։
  • Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է։
  • Աշխարհն աշխատավորինն է։
  • Աչքե տես, բերնե կարոտ։
  • Աշխարհն արոտ, մենք մեջը կարոտ։
  • Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ով աղա։
  • Արագ եմ քայլում, ասում են՝ ծուռ է, կամաց եմ քայլում, աում են՝ կույր է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղանալանյան, Արամ (1960). Պիվազյան, Էմանուել (ed.). Առածանի (PDF). Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ ՀՍՍՌ ԳԱ. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն. էջեր 1–85.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ղանալանյան, Արամ (1960). Պիվազյան, Էմանուել (ed.). Առածանի (PDF). Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ ՀՍՍՌ ԳԱ. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն.
  • Հայկական առածներ եւ ասացվածքներ (PDF). Translated by Բայան, Ռ. Գայան. Վենետիկ: Academy of S. Lazarus. 1909.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։