«Հայկազունք», ազգային, հասարակական, քաղաքական, մշակութային շաբաթաթերթ։ Հայկազունների (սկաուտական) մարմնամարզական ազգային միության հրատարակչություն։

Հայկազունք

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1990–1992 թվականներին Երևանում։ Խմբագիր՝ Ռուզան Ասատրյան։

Տպագրել է նյութեր հայկական իրականության մեջ սկաուտական շարժման սկզբնավորման ու տարածման, Հայոց ցեղասպանության տարիներին տարագիրներին ցուցաբերած աջակցության վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը, երկրում սկաուտական շարժման արմատավորմանը, հայոց պահանջատիրությանը, Արցախյան շարժմանը, հայոց ազգ-ազատագրական պայքարին, ազգային ոգու վերազարթոնքին, հայոց պատմությանը, մշակույթին հարցերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։