Ռուզան Ասատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ռուզան Շիրակի Ասատրյան (մայիսի 16, 1948), հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ, 1987 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Ռուզան Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1948 (75 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ և գրող |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | ՎՊՀ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | 2013 թվականին արժանացել է ՊՆ Մարշալ Իսակովի շքանշանի։ |
Ռուզան Ասատրյան Վիքիքաղվածքում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1948 թվականի մայիսի 16-ին, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական թերթերում, հեռուստառադիոպետկոմում։ Հիմնադրել և խմբագրել է «Հայկազունք» սկաուտական հանդեսը (1989-1991)։ Եղել է մի շարք հասարակական կազմակերպությունների («Գոյամարտ», «Հայկազունների ազգային միություն», «Հայաստանի մայրության ֆոնդ», «Մ. Մաշտոց խոսքի մշակույթի կենտրոն», «Երեխաների պաշտպանության միություն» և այլն) անդամ, ինչպես նաև Երևան քաղաքի անվանակոչության հանձնաժողովի անդամ (1991-2000)։
Աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում (1983-1986), ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես ՀՀ Նախագահին առընթեր մշակույթի խորհրդի քարտուղար։
Հեղինակ է բազմաթիվ հոդվածների ու հրապարակագրությունների։ Հիմնադրել է «Նախավկա» հասարակական կազմակերպությունը (2005)։ Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի (2006) և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ 32 գրքի հեղինակ է։
Երկեր խմբագրել
- Երկրի աղը, Երևան, 2014։
- Դարի արժեքը մարդն է, Երևան, 2008։
- Գենոֆոնդը վտանգի տակ, Անապատի վարդ (երկհատորյակ), Երևան, 2006։
- Ձայնս խեցու մեջ, Երևան, 2002։
- Արարատի շնչառությունը մեր մաշկի տակ (ակնարկներ և հրապարակախոսություն), Երևան, 2001։
Պարգևներ և մրցանակներ խմբագրել
- 2013 թվականին արժանացել է ՊՆ Մարշալ Իսակովի շքանշանի։
- 2013 թվականին արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» շքանշանի։
- 2008 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
- 2008 թվականին արժանացել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» շքանշանի։
- 2008 թվականին արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
Տես նաև խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»