Հայերն Օսմանյան բանակում

Հայերն Օսմանյան բանակում, Օսմանյան բանակում հայերն ունեցել են մեծ նշանակություն։

Սուլթան Մուրադ Ա Զազիի (1359-1388) օրոք օրինականացվում է մանկահավաքը (դևշիրմե)։ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող քրիստոնյա ընտանիքների մանկահասակ տղաները և պատանիները մահմեդականեցվում են, ստանում ռազմական կրթություն։ Եվ 1361-1386 թվականներին այս պատանիներից ստեղծվում են ենիչերական զորագնդերը, որոնք դառնում են Օսմանյան բանակի շարժիչ ուժերը[1]։

Արևմտյան Հայաստանում մանկահավքը օրիկանացվեց Սուլթան Մեհմեդ Բ ֆաթենի (1444, 1451-1481) օրոք։ Այն տևեց մինչև 1750-ական թվականները։ Բռնի մահմեդականացված երեխաների մի մասը զբաղեցրցեին Օսմանյան բանակի հրամանատարական շարքերը, գրավեցին բարձր պաշտոններ։ Նրանց մի մասն էլ չթաքցնելով իրենց ծագումը կարողացել են տարբեր հարցերում աջակցել իրենց ժողովրդին։

Այդ մարդկանցից են Խալիլ փաշան (17-րդ դար), Սուլեյման փաշա Էրմենին (1605-1680), Հասան փաշա Ճեզայիրլի Ղազին (18-րդ դար), Դյոլեկչի Հասան փաշան։

Պալատական ու զինվորական ամենամեծ աստիճանը՝ վեզիրությունը ստացել են Հալիլ Ռըֆաթ փաշան, ինչպես նաև անձնական գանձարանի նախարարներ Հակոբ Գազազյանը, Հովհաննես Սաքըլը, Միքայել Փորթուգալյան փաշաները։

Մարշալի ու վեզիրի աստիճան են ունեցել Լեռնալիբանանի կառավարիչներ Կարապետ Արթին փաշա Դավուդյանը, Հովհաննես փաշա Կույումճյնաը, Պետական խորհրդի անդամ Աբրահամ փաշա Երամյանը, Հարություն փաշա Տատյանը։ Մարշալի կոչում են ունեցել նաև Լեռնալիբանանի կառավարիչներ Կարապետ Արթին Դավուդյանը, Հովհաննես Կույումճյանը, ողջ օսմանյան բանակի գլխավոր դեղագործ Ֆերդի փաշա Թերջիմանյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտակ Շաքարյան «Արյան հարկը Օսմանյան կայսրությունում»