Խալիլ փաշա
Խալիլ փաշա (1570, Քահրամանմարաշի մարզ, Թուրքիա - 1629, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), ծագումով հայ Օսմանյան կայսրության պետական գործիչ։ Սուլթան Ահմեդ Ա-ի (1610-1623) օրոք եղել է եպարքոս։ Մանկահավաքի ժամանակ տարվել է Պոլիս, բռնի կերպով իսլամացվել։ Նա սադրազամություն է արել Մուսթաֆա Ա և Օսման Բ սուլթաններին։
Խալիլ փաշա | |
---|---|
Ծնվել է | 1570 |
Ծննդավայր | Քահրամանմարաշի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 1629 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Ստամբուլ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության մեծ վեզիր և Օսմանյան կայսրության մեծ վեզիր |
1609 թվականին ծովամարտի մելիտացիների դեմ ծովամարտի դուրս գալով գերել է 10 նավ և դրա համար ստացել է վեզիրի կոչում ու ամուսնացել սուլթան Ահմեդ Դ-ի դստեր հետ։
Վեզիր է եղել նաև Մուստաֆա Ա, Օսման Բ, Մուրադ Դ սուլթանների օրոք։ Այնուհետև դարձել է Մեծ վեզիր։ 1619 թվականին թուրք-պարսկական պատերազմի ժամանակ ստիպել է Շահ Աբասին հաշտության պայմանագիր կնքել։ 1620 թվականին կարճ ժամանակով հեռացվել է պաշտոնից, այնուհետև կրկին վերադարձել է պաշտոնին։ 1621 թվականին կռիվներ է մղել լեհերի դեմ, իսկ 1626-1627 թվականներին կրկին վերադարձել է Մեծ վեզիրի պաշտոնին։
Աղբյուր
խմբագրել- Հ. Ստեփանյան «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում», Երևան, էջ 336