Հայերը Ֆլորենցիայում
Հայերը Ֆլորենցիայում, հավանաբար, հաստատվել են 6-7-րդ դարերում։ Հայերն այստեղ կառուցել են Մինաս վանքը, որը մինչև 9-րդ դարը պատկանել է Բարսեղյան միաբանությանը։ Եկեղեցում կա քաղաքի պաշտպան սուրբ Մինասի խճանկարը՝ հայ թագավորի հանդերձանքով և արձանագրությամբ (Սինասը, ըսա ավանդության, Հայաստանի թագավոր է հռչակվել)։ Ֆլորենցիան առևտրական հարաբերություններ է ունեցել Կիլիկիայի հայկական թագավորության հետ։ Նրանց միջև կապերը բարգավաճել են հատկապես 14-րդ դարում, երբ մաքսային և այլ առանձնաշնորհումներ են արվել Ֆլորենցիայի վաճառականներին։