Հայերը Շտուտգարտում, Շտուտգարտում հայերը հաստատվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ներգաղթել են հիմնականում Թուրքիայից (Կ. Պոլսից), հետագա տասնամյակներին (1960-1980-ական թվականներին)՝ նաև Լիբանանից, Իրանից, Հունաստանից։ Զբաղված են արդյունաբերության և առևտրի ոլորտներում։ Գործում է համայնքի Հայ տունը, որտեղ տեղի են ունենում հավաքներ, նշվում հայ ազգային սաները, կազմակերպվում ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ։ Հայ տանը կից կազմակերպում են հայերենի շաբաթօրյա դասընթացներ։ Շտուտգարտում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող Շտուտգարտի գերեզմանատանը գործում է Բադեն-Վյուրտեմբերգի հայ մշակութային ընկերությունը։ 1987 թվականին Շտուտգարտի հայ համայնքի ճանաչված գործիչ Գրիգոր Մինասյանի նախաձեռնությամբ քաղաքի գերեզմանատունը կանգնեցվել է հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Գրիգոր Մինասյանի նախաձեռնությամբ 1992 թվականին ստեղծվել է նաև Հայկական ցուցահանդեսների կազմակերպությունը, որի նպատակն է «ծանոթացնել հայ մշակույթը, ազգը և Հայաստանը գերմանացի բարեկամներին»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Շտուտգարտում գործել է նաև Հայ եկեղեցական համայնք, որը միանալով Գյոփինգենի եկեղեցական միությանը վերանվանվել է Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի։ 2011 թ․-ից Շտուտգարտի Լութեր Եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Համայնքում գործում է «Սուրբ ՄԵսրոպ Մաշտոց» շաբաթօրյա դպրոցը։ Կազմակերպվում են Հայ Մշակույթի Օրեր Շտուտգարտում ինչպես նաև այլ միջոցառումներ ու ձեռնարկներ հոգևոր, կրթական, մշակութային և սոիալական ոլորտներում։ 2008թ-ից Համայնքի հոգևոր հովիվն է աստվածաբանության դր․, Արժանապատիվ Տեր Տիրատուր քհն․ Սարդարյանը։