Հայաստան (թերթ, Կ․ Պոլիս)

«Հայաստան», քաղաքական, բանասիրական և առևտրային շաբաթաթերթ։

Հայաստան

Պատմություն խմբագրել

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության պաշտոնաթերթ։

Լույս է տեսել 1846–1852 թվականներին Կոստանդնուպոլսում՝ աշխարհաբար (մասամբ՝ գրաբար)։ Խմբագիրներ՝ Հովհաննես Չամուռճյան, Մկրտիչ Աղաթոն։

Արևմտահայ առաջին պաշտոնաթերթն է։ «Հայաստան» եկեղեցու և օսմանյան պետության շահերին ծառայեցնելու Հովհաննես Չամուռճյանի ջանքերին հակառակ՝ Մկրտիչ Աղաթոնի օրոք (1848 թվականից) լուսաբանել է Արևմտյան Հայաստանում կատարվող հասարակական-քաղաքական առաջադիմական իրադարձություններն ու տեղաշարժերը։

Տպագրել է հոդվածներ Եվրոպայում ազատագրական շարժումների, տնտեսագիտության, առևտրի կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադարձել է Հայաստանյայց առաքելական և կաթոլիկ եկեղեցիների առճակատմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։