Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հայերեն բառարան։
Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան | |
---|---|
Տեսակ | տեղեկատու |
Ժանր | բառարան |
Թեմա | toponymy of an area? |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1986 |
Երկիր | ![]() ![]() |
Հրատարակիչ | Երևանի պետական համալսարան |
Պատմություն խմբագրել
Տպագրվել է հինգ հատոր 1986-2001 թվականներին Երևանում։ Կազմողներ՝ Թադևոս Հակոբյան, Հովհաննես Բարսեղյան և Ստեփան Մելիք-Բախշյան[1]։
Ընդգրկում է պատմական Հայաստանի և սահմանակից երկրների տարբեր գավառների՝ հնագույն ժամանակներից մեզ հասած բնիկ հայկական և օտար գրականության մեջ ու քարտեզներում հիշատակված տեղանունները։ Բառահոդվածներում տրված են աշխարհագրական, պատմական, լեզվաբանական, ազգագրական և այլ տեղեկություններ բնակավայրերի հիմնադրման ժամանակի, պատմության, բնակչության թվի ու զբաղմունքի, ճարտարապետական հուշարձանների, աշխարհագրական պայմանների մասին։ Առանձին հոդվածներ նաև պատկերազարդ են (լուսանկարներ, քարտեզներ և այլն)։
2003 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |