Հայաստանի սարսափները. Ականատեսի վկայություն
Հայաստանի սարսափները. Ականատեսի վկայություն (անգլ.՝ Horrors of Armenia: the story of an eye-witness), Հովարդ Ուիլիամ Ուիլարդի 1896 թվականին Նյու Յորքում Հայկական Բարեգործական Միության (անգլ.՝ Armenian Relief Association) հրատարակած գիրքն է հայերի ցեղասպանության մասին։
Հայաստանի սարսափները. Ականատեսի վկայություն անգլ.՝ Horrors of Armenia: the story of an eye-witness | |
---|---|
Հեղինակ | Հովարդ Ուիլիամ Ուիլարդ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | Հայկական հարց և Համիդյան ջարդեր |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 86 |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Հրատարակիչ | Armenian Relief Association |
Հրատարակման տարեթիվ | 1896 |
OCLC | 13450445 |
Թվային տարբերակ | archive.org կայքում (անգլ.)] |
Հեղինակ Խմբագրել
Հովարդ Ուիլիամ Ուիլարդի կենսագրական տվյալներն անհայտ են։ Միայն հայտնի է, որ նա երկու անգամ այցելել է Փոքր Ասիա` հայկական հարցը ուսումնասիրելու նպատակով։ Նա մեկն էր այն տասնհինգ լրագրողներից, ովքեր 1894 թվականին գործուղվել էին Լոնդոնից` հայերի կոտորածների մասին նյութ պատրաստելու, սակայն միակն էր, ով կարողացավ իր կյանքը վտանգելով մտնել Արևմտյան Հայաստանի այն շրջանները, որտեղ եղել և շարունակվում էին հայերի զանգվածային կոտորածները։ Արևմտյան Հայաստան կատարած երկրորդ այցելության ժամանակ թուրքական կառավարությունը արգելեց նրա մուտքը երկիր և անգամ գլխագին էր խոստացել վերջինիս համար[1]։
Գրքի բովանդակություն Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Howard, William Willard, Horrors of Armenia: The Story of Eye-witness, New York, Armenian Relief Association, 1896.